Ֆինանսական համակարգում ԿԲ կողմից այս տարվա երրորդ եռամսյակում իրականացրած հարցումները ցույց են տվել, որ հետագա 12-ամսյա ժամանակահատվածի համար բարձր գնաճային սպասումները պահպանվում են: Այս մասին ասվում է ԿԲ 2010 թ. երրորդ եռամսյակի գնաճի կատարման հաշվետվությունում: Այսպես, բանկերի շրջանում գերակշռել են 12-ամսյա գնաճի 5.5 – 8.5% միջակայքը ընտրողները (71.4%): Այսինքն` եկող տարվա երրորդ եռամսյակի վերջին ըստ բանկերի մեծամասնության, գնաճը կլինի 5.5-8.8% միջակայքում: Երրորդ եռամսյակում արձանագրված բարձր գնաճն անդրադարձել է տնային տնտեսությունների սպասումների վրա: Երրորդ եռամսյակի հարցման արդյունքներով, պարենային ապրանքների գների աճ է սպասում հարցվածների 62.0%-ը` նախորդ եռամսյակի 47.5%-ի փոխարեն, իսկ սպառողական գների աճ է սպասում 45.4%-ը` նախորդ եռամսյակի 37.3%-ի փոխարեն: Նշենք նաև, որ այս տարվա դրամավարկային քաղաքականության չորրոդ եռամսյակի ծրագրում եկող տարվա երրորդ եռամսյակի ավարտին նախատեսված է 3.7% գնաճ: Այսինքն`բանկերի մեծամասնությունը չի հավատում ԿԲ-ին: