Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

ՀՀ բուհերը աշխարհի լավագույն բուհերի կողքին․ Որքանո՞վ է սա իրատեսական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափի և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշների ու պահանջների նախագիծը: Ծրագիրը հաստատության ռազմավարական փաստաթուղթն է, որի հիման վրա պլանավորվում է աշխատանքը հաստատությունում:

Նախագծի նպատակը զարգացման ծրագրի՝ որպես գործիքի կիրառության արդյունավետության բարձրացումն է և ծրագրի կատարման ընթացքի վերահսկողության առավել հստակ մեխանիզմների ամրագրումը: Այն թույլ կտա բարձրացնել զարգացման ծրագրի կարևորությունը, որը ներկայում հաճախ կրում է զուտ ձևական բնույթի պահանջ, ինչպես նաև հավասարակշռություն կմտցնի պետական լիազորված մարմնի կողմից տնօրենի նշանակման գործառույթում՝ իբրև վերահսկող մարմնի:

Ծրագիրը կազմվում է 5 տարվա համար և ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝ իրավիճակի վերլուծություն, նպատակների և խնդիրների սահմանում, դրանց իրականացումն ապահովող գործողությունների և միջոցառումների ժամանակացույց, պատասխանատուներ, արդյունքների գնահատման չափանիշներ, ռիսկեր, բյուջե և վերահսկողության մեխանիզմներ:

Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ, որի խոսքով՝ նախկինում շատ է խոսվել այս ծրագրի մասին, սակայն հիմնական հարցը կայանում է նրանում, որ այս փաստաթղթում բավականին լավ վերհանված է կրթական ոլորտում առկա բոլոր խնդիրները, բայց պլանավորված քայլերի իրականացումը, ըստ երևույթին, դժվար է լինելու իրականացնել։ Խաչատրյանի կարծիքով՝ ծրագիրը ոլորտի մարդկանց այդքան էլ չի ոգևորելու, որովհետև կան բազում թիրախային հարցեր ու այնպիսի լուծումներ, որոնք իրատեսական չեն։ Օրինակ՝ իրատեսական չէ այն, որ ՀՀ չորս բուհ պետք է մտնի աշխարհի լավագույն հինգ հարյուր համալսարանների ցանկի մեջ։ Նշենք, որ ըստ նախատեսված ծրագրի՝ Հայաստանում մնալու է հինգից ութ բուհ, այսինքն՝ ըստ նախագծի կազմակերպիչների՝ ՀՀ բուհերի մեծամասնությունը մտնելու են այդ ցուցակի մեջ, սակայն դա այդքան էլ իրատեսական չէ, ինչպես նշում է մեր զրուցակիցը ու հավելում, որ լավ է, որ կրթությունից դուրս մնացած երեխաներ չպետք է լինեն, բայց որքանո՞վ է դա իրագործելի։ Կարիք կա որոշ հաշվարկների լուրջ իրականացման։

Խնդրահարույց է նաև այն է, որ փաստաթղթերը սովորաբար ընդունում է մի ղեկավարություն, որից հետո ղեկավարությունը փոխվում է և փաստաթղթի ժամկետային ավարտին լինում է մեկ ուրիշը, որն էլ հրաժարվում է դրա համար կրել պատասխանատվություն կամ պատշաճ կերպով իրականացնել։

«Պետք է պարզ խնդիրներ լուծել, չգրել վերամբարձ խոսքեր։ Հիմա շատ կարևոր է ՀՀ-ում ուսուցիչների քանակի ու որակի բարեկավումը, պետք է առաջնային զբաղվել դրանով, քանի որ դպրոցական կրթության հիմիք վրա ենք դառնալու աշխարհում լավագույնը։ Պետք է սկսել պարզ խնդիրներից ու վերջացնել բարդերով։ Մեծ խոստումների չիրականացումը բերում է հիասթափության, որն էլ հանրության մոտ այլևս վստահություն չի կարող առաջացնել»,- ընդգծում է Սերոբ Խաչատրյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում