Saturday, 06 06 2026
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից

Սփյուռքը ոչ թե երկու, այլ երկու հազար մասի է բաժանված (տեսագրություն)

«ՍԻՐԱՆԿՅՈՒՆ» հաղորդաշարի հյուրն է սփյուռքահայ գործարար, բանաստեղծ Վահան Զանոյանը

– Պարոն Զանոյան, օրերս լուրս տեսավ Ձեր`«Եզրեն դուրս» բանաստեղծությունների նոր ժողովածուն: Հիմա շատ է խոսվում, որ ընթերցողի խնդիր կա, ընթերցողը հեռացել է գրքից, հատկապես պոեզիայից: Ո˚րն է գիրք գրելու նպատակը:

– Անկեղծ ասած, մանավանդ բանաստեղծություն գրելիս բանաստեղծը նախևառաջ ինքն իր համար է գրում: Գիրք հրատարակելուց հետո շատ հազվադեպ է լինում, որ բանաստեղծը հետաքրքրվի` ով է իրենով հետաքրքրված:

– Այսինքն` գրողին չի՞ հետաքրքրում`ով է իր ընթերցողը:

– Գրելն անձնական կարիք է, առաջին հերթին բանաստեղծն այդ կարիքը գոհացնելու համար է գրում: Անշուշտ, ամեն գրող կուզի, որ իր գրածները կարդացվեն, ճանաչվեն, սիրվեն, բայց դա շա~տ երկրորդական խնդիր է: Եթե գրելու կարիքը չլիներ, պարզապես ասելիքը տեղ հասցնելու տարբեր մեթոդներ կան: Այնպես որ, գլխավոր մղիչ ուժը անձնական կարիքն է:

– Պարոն Զանոյան, ի˚նչը կարող է ստիպել, խթան հանդիսանալ բանաստեղծություն գրելու համար:

– Ոչ մի բան չի ստիպում, բայց ներքին որևէ միտք կամ ապրում մղում է արտահայտվելու և արտահայտվելու հետ մեկտեղ ձերբազատվելու: Երկու գրքերի դեպքում` թե՛ «Վերադարձի», թե՛ «Եզրեն դուրսի», ցանկություն եմ ունեցել ազատագրվելու այդ թեմաներից, հրատարակելու ու մի կողմ գցելու: Եվ միայն գրելուդ ժամանակ է, որ իսկապես առանձին ես, իսկապես քո մտքերով, ապրումներով ամփոփված, և արարելու արարքն ինքնին ազատագրվելու արարքն է:

– Այնուամենայնիվ, ո˚վ է Ձեր ընթերցողը` հայրենիքո˚ւմ, թե˚ սփյուռքում են ավելի շատ ճանաչում և ընթերցում:

– Չեմ կարող ասել, անկեղծ ասած՝ չեմ հետևել: Առաջին գիրքը` «Վերադարձը», բավական աղմուկ հանեց, մյուսը դեռ նոր է, ընդամենը մի քանի օր: Մի քանի տեղից հակազդեցություն ստացա` նամակներ, իմեյլներ, բայց իրականում ով կարդաց, ինչ մտածեց՝ այնքան էլ հայտնի է:

– «Վերադարձը» աղմուկ հանեց, լայն լսարան ձեռք բերեց, որովհետև ավելի շատ Հայաստան-սփյուռք թեմայի˚ն էր վերաբերում:

– Ամեն մի գործ ընդունվելու, կարդացվելու, հասկացվելու համար ժամանակ է պահանջում: Այս առումով «Վերադարձը» յոթ-ութ ամիս է լույս է տեսել: Իսկ «Եզրեն դուրս» գրքի համար առաջին հերթին ժամանակ է հարկավոր, քանի որ այն ընդամենը մի քանի օրվա պատմություն ունի, և դրա համար չեմ կարող ասել` վեց ամիս հետո ինչ կլինի: Ձեր ասածն էլ շիտակ է, քանի որ «Վերադարձի» թեման շատ հատուկ է, պետք է գիտենալ ազգային ջուրը, հողը, սփյուռքից հոս եկող թե՛ դրական, թե՛ ժխտական ամբողջական ապրումների մասին է: Դրանք շատ զգացական, հայրենասիրական բանաստեղծություններ չեն, մի քիչ հիասթափված բանաստեղծություններ են:

– Պարոն Զանոյան, Դուք գրեթե ամեն ամիս Հայաստան եք գալիս, ավելի լավ եք զգում թե՛ տեղի, թե՛ սփյուռքի զարկերակը: Արդյոք զգո˚ւմ եք սփյուռքի`երկու թևերի բաժանվելը:

– Նախ ասեմ, որ սփյուռք-Հայաստան հասկացողությունը չունի այն իմաստը, ինչ ուներ քսան տարի առաջ, երբ Հայաստանն անկախ չէր: Սփյուռք և Հայաստան հասկացողությունը շատ ավելի իմաստուն էր, քանի որ հեշտ չէր դուրս գալը, այսքան երթևեկ չկար Հայաստանի և սփյուռքի միջև: Եվ այն ժամանակ մարդիկ իրար չէին հասկանում, մենք դրսում` սփյուռքի մեջ, որոշ պատկերացում ունեինք հայենիքի մասին, նույնն էլ տեղի հայերը` աղոտ պատկերացում ունեին` սփյուռքի մեջ ինչ է կատարվում: Ես այսօր մի քիչ այլ կերպ եմ նայում հայոց աշխարհին: Ես տեսնում եմ համաշխարհային հայ իրականություն, և Հայաստանը դրա մի մասն է: Իհարկե հատուկ տեղ ունի որպես երկիր, պետականություն, այս բոլորն ընդունելի են, բայցև Հայաստանը համաշխարհային հայ իրականության մի մասն է, Փարիզի, Բեյրութի, Լոս Անջելելեսի գաղութները` մյուս մասերը: Չես կարող ասել` նրանք սփյուռք են, սա Հայաստանն է, առաջ կարելի էր, հիմա ոչ:
Բոլորովին տարբեր ձևերով է հասկացվում Հայաստան-սփյուռք հարաբերությունները՝ այն պատճառով, որ սփյուռքը ոչ թե երկու, այլ երկու հազար մասի է բաժանված՝ և ոչ միայն քաղաքական, այլ նաև մշակութային առումով: Դժբախտաբար սփյուռքի տարբեր գաղութներ շատ ամուր կապ չեն ունեցել, չգիտեին` մյուս գաղութներում հայերը ինչ էին կարդում, ինչ էին անում, ինչ էին գրում:

– Իսկ այսօր որքանո˚վ է սփյուռքը տեղեկացված Հայաստանի խնդիրներից:

– Շատ ավելի, քան առաջ: Աներևակայելի բախում էր, հոն կուտակված տագնապը, կարոտը… այս ամենը փլուզվեց: Սկզբում այս իրավիճակը դժվար էր հասկանալ, բայց հիմա այլ է, արդեն շատ երիտասարդներ են գալիս Հայաստան: Ամբողջ Երևանի փողոցները սփյուռքահայերով են լցված: Այս հարաբերելու դժվարությունները ժամանակի դժվարությունն են` լեզվի, մշակույթի, ապրելակերպի, հասկացողության, կենցաղի հարցեր են, բայց նույն տարբերությունները կան նաև սփյուռքի մեջ: Եթե այսօր իրար կողք նստեն ֆրանսահայը, պոլսահայը և լիբանանահայը, մի կարծեք, որ քանի որ երեքն էլ սփյուռքից են, իրար հասկանում են: Ո՛չ, չեն հասկանում:
Ի վերջո, մեր ամենամեծ հարստություննեից մեկն էլ երկու լեզու` արևմտահայերեն, արևելահայերեն ունենալն է:

– Շատ է խոսվում, որ սփյուռքը, որը պետք է պահպանի արևմտահայերենը, ասիմիլյացիայի վտանգի տակ է: Դպրոցներ գրեթե չկան սփյուռքում:

– Ասիմիլյացիայի, ձուլման վտանգը միշտ կար, և չեմ կարծում, որ հատկապես վերջին տարիներին է խորացել: Եվ ես չեմ կարծում, որ արևմտահայերենը վտանգի մեջ է: Հայաստանի և սփյուռքի միջև շփումը ստեղծում է լեզվական այնպիսի ձուլումներ, որ ես նույնիսկ շատ հետաքրքրական են համարում: Լեզուն իր բնական ճանապարհն ունի: Ժողովուրդն է, որ իր բնական ընթացքով, կարիքներով, ապրումներով և հարաբերություններով կստեղծի լեզվի ճանապարհը: Եթե լեզվի մեջ նոր բառապաշար չլինի, կմտածեի, որ այդ լեզուն մեռած է: Իմ երազն այն է, որ գա մի ժամանակ, երբ ամեն հայ աշխարհի ցանկացած տեղում կարող է երկու լեզուներով էլ կարդալ, գրել, երկու հարստություններն էլ պահպանել: Այս երկու լեզուները հսկայական մշակութային ժառանգություն են ստեղծել, ամեն հայ այդ երկու լեզվի, այդ երկու մշակույթների ժառանգորդն է, որի˚ց հրաժարվենք` Թումանյանից, Չարենցի՞ց, թե՞ Դանիել Վարուժանից ու Սիամանթոյից: Երկու լեզուներն էլ արտադրել են հսկայական գրական ժառանգություն, և ամեն հայ այդ երկու լեզուների ժառանգն է:

– Ամեն ամիս գալիս եք Հայաստան, ի˚նչ խնդիրներ կառանձնացնեիք:

– Եթե նայենք քարտեզին, ապա կտեսնենք, որ Հայաստանը թեև անկախ է, բայց շրջապատված է թշնամիներով, ունի սահմանի հարցեր քաղաքական չլուծված հարցեր կան, որոնք միշտ նոր սահմանափակումներ կստեղծեն` Ղարաբաղի, Թուրքիայի հետ կապված հարցեր: Հինը քանդված է, նորը չի կառուցվում: Բայց որևէ երկիր, որ ընդամենը քսան տարի է անկախ, բավարար ժամանակ չէ նորը կառուցելու համար: Հինը քանդվել է, բայց նորը դեռ չի կառուցվել:
Իհարկե կան կոռուպցիայի խնդիրներ: Բայց ամենասարսափելին այն է, երբ ուսանողը պետք է կաշառքով բուհ ընդունվի, քննություններ հանձնի և ավարտի, սա արդեն կոռուպցիա չէ, սա արդեն դավաճանություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում