Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Հանձնի՛ր արյուն, օգնի՛ր ապրել

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը և IDBank-ը համատեղում են ջանքերը այսուհետ անվարձահատույց արյուն հանձնելիս դոնորներին հաճելի անակնկալ է սպասվում նրանք կստանան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգի 2 հրավիրատոմս։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փոխտնօրեն Աշխեն Բեգլարյանի խոսքով՝ նվագախմբի առաքելություններից է հասարակության մեջ բարձր արժեքների տարածումը։ Նվագախումբը դա անում է երաժշտության միջոցով՝ տարբեր բարեգործական և այլ ակցիաներ կազմակերպելով ու դրանց մասնակից դառնալով։ «IDBank-ի և Արյունաբանական կենտրոնի հետ համագործակցաբար իրականացվող կամավոր արյունատվական այս ակցիայի նպատակն է նպաստել անվարձահատույց դոնորների թվի ավելացմանը, հասարակության մեջ խթանել արյան դոնորությունը։ Նվագախումբն ու IDBank-ը նաև փոքրիկ խրախուսում են պատրաստել կամավոր դոնորների համար՝ իր համերգների հրավիրատոմսերի տեսքով։ Մենք հուսով ենք, որ այսօր մեկնարկած ակցիան կլինի վարակիչ՝ ներգրավելով նորանոր կամավոր դոնորների», – ասել է Աշխեն Բեգլարյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ մասնագետների պնդմամբ մեր երկրում արյան պաշարները մշտապես համալրման կարիք ունեն, և այս ակցիան նպաստում է կամավոր արյունատվությունը խթանելուն։
«Մի կողմից խթանում ենք արյուն հանձնելը, ինչի կարիքը հիվանդները մշտապես ունեն, իսկ ոչ վաղ անցյալում ցավոք համոզվեցինք արյան պաշարների կրիտիկական անհրաժեշտության մեջ, մյուս կողմից՝ ապահովում ենք դոնորների հաճելի ժամանցը բարձրաճաշակ երաժշտության ներքո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի վիրտուոզ կատարմամբ։ Իհարկե, վստահ եմ՝ միայն իմանալով, որ արյան կարիք կա, մեր հայրենակիցները կշտապեն արյուն հանձնելու, ինչպես այսօր դա անում են IDBank-ի և Իդրամի աշխատակիցները, սակայն, ամեն դեպքում, կարծում եմ, որ նրանց համար հաճելի կլինի հրավիրատոմսեր ստանալ։ Ի դեպ, որպես այս միջոցառման բացում՝ որոշեցինք հրավիրատոմսեր տրամադրել նաև մեր աշխատակիցներին․ միասին վայելեցինք «Սիմֆոնիկ Մանսուրյան» հրաշալի երեկոն», – ասել է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ասում է․ «Առողջապահության, բժշկության մեջ արյան պաշարները գնալով նվազում են, իսկ պահանջարկը՝ ավելանում։ Այսօրվա միջոցառումը, որ Սիմֆոնիկ նվագախմբի և IDBank-ի նախաձեռնությամբ է, լրացուցիչ անգամ հասարակությանը տեղեկացնում է, որ արյունատվությունը չափազանց կարևոր է և պետք է ամենօրյա բնույթ կրի։ Արյան  կարիք կա բոլոր հիվանդանոցներում, որոնք ունեն վիրաբուժական, քիմիաթերապևտիկ, ծննդաբերական բաժանմունքներ, և այդ պահանջարկն ապահովելու համար, պետք է ապահովել դոնորների հոսքը», – նշել է Սամվել Դանիելյանը՝ շնորհակալություն հայտնելով դոնորներին, որոնք համալրում են արյան պաշարները։

Արյուն հանձնելու համար անհրաժեշտ պայմաններին ծանոթանալու համար այցելեք այս հղումով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում