Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը Մուամմար Քադաֆիի ներկայացուցչի այն հայտարարությանը, թե վերջինս ցանկանում է բանակցություններ սկսկել իշխանությունը հանձնելու ուղղությամբ, պատասխանել է, որ չի վարելու նրա հետ ոչ մի բանակցություն, մինչև Քադաֆին չհանձնվի: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ազգային անցումային խորհրդի նավթի և ֆինանսների նախարար Ալի Թարհունին հայտարարել է.«Եթե նա հանձնվի, մենք նրա հետ կվարենք բանակցություններ»:
Հիշեցնենք, որ Մուամմար Քադաֆիի ներկայացուցիչը հայտնել էր Լիբիայի առաջնորդի` իշխանությունը հանձնելու մասին բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:








































