ՌԴ ԿԲ-ն անսպասելի նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը միանգամից 1,5 կետով՝ տարեկան սահմանելով մինչև 8%։
«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, ԿԲ-ն բարելավել է Ռուսաստանում ՀՆԱ-ի կանխատեսումը։ Նախկինում նշված 8-10 տոկոս անկման փոխարեն սպասվում է 4-6 տոկոս։
Ինչ վերաբերում է գնաճի կանխատեսմանը, ապա այն նույնպես նվազել է՝ մինչև 12-15% (նախորդ կանխատեսումը եղել է 14-17%)
Կապիտալի արտահոսքի կանխատեսումը, ընդհակառակը, աճել է՝ 151 մլրդ դոլարից հասնելով 246 մլրդ դոլարի։