Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

«Մեզ հարմար բլոկը այսօր շուկայում չկա. ռուսների առաջարկածը մեզ ձեռնտու չէ». երբ Հայաստանը կունենա նոր ատոմակայան

Նախորդ տարի ապրիլին Մոսկվայում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ  ցանկանում է Պուտինի հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը։ Այդ նպատակով ստեղծած Երևանն ու Մոսկվան համատեղ աշխատանքային խումբը օրերս հերթական հանդիպումն է կազմակերպել։ Տեսակետներ են հնչում, որ Հայաստանը արդեն պետք է սկսած լիներ նոր ատոմակայանի նախագծումը, և շատ է դանդաղում:

Այս առնչությամբ, «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ճիշտ չէ դա համարել դանդաղում, քանի որ դա հնարավորությունների հարց է. «Պետք է հասկանալ՝ ինչ հնարավորություն ունի երկիրը, ինչ բլոկ է անհրաժեշտ: Մեզ ձեռնտու բլոկը, ցավոք սրտի, այսօր շուկայում չկա: Մեզ հետաքրքրում է ցածր և միջին հզորության բլոկ: Մեր ատոմակայանը միջին հզորության բլոկ է, որպեսզի մեր ցանցերը դրա հետ համահունչ լինեն, սակայն այդպիսի բլոկ չկա: Հիմա կան տարբեր առաջարկներ, որոնցից մեկը ռուսական կողմինն է, որը 1000-1200 մեգավատ հզորության բլոկի կառուցումն է: Իմ կարծիքով մեզ պետք է մինչև 600 մեգավատ հզորությամբ բլոկ, երկու անգամ հզոր բլոկի կառուցումը որքանո՞վ է ձեռնտու և ֆինանսական և հետագա շահագործման տեսանկյուններից: Եթե 1200-1300 մեգավատ ամբողջ մեր երկրի ծախսն է, հո միայն այդ բլոկը չե՞նք աշխատեցնելու, բա մնացածնե՞րը: Բա որ ատոմակայանը կանգնեց, ո՞նց են մնացածները աշխատելու: Սրանք լուրջ խնդիրներ են»,-ասաց նա:

Մյուս կարևոր հարցը, ըստ Վահրամ Պետրոսյանի,  ջրի հարցն է. այդ տարածքում այդ բլոկի համար անհրաժեշտ ջուր կա՞, թե ոչ. «Մենք գիտենք, որ ջրային ռեսուրսը այդ ռեգիոնում պակասել է: Շատերն ասում են՝ եկեք չոր հովացման աշտարակներ դնենք: Ես այն կարծիքին եմ, դա նման կլիմայական պայմաններում վատ կաշխատի, որովհետև Հրազդանում, Ծաղկաձորի մոտ ջրի ջերմաստիճանը 25 աստիճանից չի անցնում, մինչդեռ Մեծամորում 45 աստիճանի է հասնում: Այսպիսի լիքը տեխնիկական խնդիրներ կան: Աշխատանքային խումբ է ստեղծվել, այդ հարցերը քննարկվում են, բայց դեռ որևէ կոնկրետ բան չկա: Շատ կարևոր է, թե այդպիսի բլոկն ինչ կարժենա, մեկ մեգավատի արժեքն ինչքան կլինի, ինչ գնով դա պետք է ժողովրդին վաճառվի: Այս հարցերը բաց են»:

Պետրոսյանը նկատեց, որ մենք պետք է ձգտենք, որ մեր ատոմակայանը գոնե մինչև 2037 թվականը ներառյալ շահագործել, իսկ մինչ այդ կառուցել նոր բլոկ:

Հարցին, թե իրականում մենք մոտավորապես երբ կարող ենք դրա մասին ավելի շոշափելի խոսել, և ռուսական առաջարկը որքանով կարող է կենսունակ լինել, նա պատասխանեց. «Դա պետք է ուսումնասիրել, որովհետև ուրիշ բլոկներ էլ կան, օրինակ, փոքր մոդուլյար ռեակտորներ, որոնք կարող են շուկայում ի հայտ գալ և ավելի ձեռնտու լինել: Գոնե առաջիկա 2-4 տարում Հայաստանն արդեն պետք է կողմնորոշված լինի՝ ուր է գնում, որպեսզի դրանից հետո էլ մինչև 2037-2040 թվականները հիմնադրվի միջուկային բլոկը, և հին բլոկը հանի շահագործումից»:
Վահրամ Պետրոսյանի խոսքով, խաղաղ ատոմի զարգացումը մեր երկրի համար համար մեկ առաջնահերթությունն է. «Այն երկիրը, որը չի կարող ապահովել իր էներգետիկ անվտանգությունը, չի կարող գոյատևել: Իսկ մեր երկրի էներգետիկ անվտանգությունն ապահոված կլինենք, եթե ունենաք ատոմակայան: Եթե այդպիսի մեծ շանս, որ մենք ունենք, շահագործել ենք ու մեր ձեռքից բաց թողնենք, շատ վատ կլինի: Այսօր շատ այլ խնդիրներ էլ կան, առաջին հերթին կադրերի պատրաստում, ենթակառուցվածքների վերականգնում և այլն: Այսօր ենթակառուցվածք չի մնացել, միայն մեր ինստիտուտն է մնացել, այն էլ կարող է վերանալ:

Այնպես չէ, որ դու ատոմակայան ունեցար ու վերջ, դու կարող ես այն աշխատեցնել: Տեսեք, թուրքերը տարեկան 500-600 մասնագետ են պատրաստում, որպեսզի կարողանան շահագործել իրենց ատոմակայանները, կարողանան վերանորոգել, տեխնիկական աջակցություն ապահովել, կարողանան կարգավորող մարմինը համալրել մասնագետներով: Մեզ մոտ դա չկա:

Բոլորը մոռանում են, որ ժամանակին ռուսները 6 հազար մարդ բերեցին այստեղ, կառուցեցին ատոմակայանը, հետո 5-6 տարի էլ մնացին, շահագործեցին, սովորեցրին ու գնացին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում