Աֆղանստանի ոստիկանությունը բանակի և NATO-ի հետ համատեղ հակաահաբեկչական 4 տարբեր գործողություններ իրականացնելիս սպանել է 11 գրոհայինի և ձերբակալել ևս 16-ի: Ինչպես հայտնում է РБК-ն հակաահաբեկչական գործողությունները իրականացվել են Հելմենդ և Ղազնի շրջաններում, ինչպես նաև Կանդահար և Քաբուլ քաղաքներում:
Հիշեցնենք, որ երեկ Պակիստանից Աֆղանստանի տարածք էին ներթափանցել մի քանի հարյուր գրոհայիններ, ովքեր փոխհրաձգություն էին սկսել սահմանապահների հոտ, որի արդյունքում սպանել էին 25 ոստիկանի: Դեպքից անմիջապես հետո պակիստանա-աֆղանական սահմանի երկայնքով հակաահաբեկչական գործողություններ էին իրականացվում:







































