Saturday, 20 06 2026
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ

ՀՀ ԱԳ նախարարությունը պետք է բացատրություն պահանջի Ռուսաստանից․ Հանուն Հանրապետության

Նախօրեին Ադրբեջանում ՌԴ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի: Արցախում հնգամյա խաղաղապահական, իսկ Հայաստանի 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած ստրատեգիական սահմանային որոշ հատվածներում անժամկետ սահմանապահ առաքելություն ստանձնած, ուժի կիրառման սպառնալիքի բացառման վրա կառուցված Մինսկի խմբի համանախագահ երկիրն այսպիսով ճանաչում է ուժի կիրառման հետևանքով Շուշիի օկուպացիան։

Երկրում եթե խորհրդարանական ընդդիմություն լիներ նախօրեի հանրահավաքի գլխավոր լեյտմոտիվը ոչ թե կլիներ համախոհ ընկերոջ ցավալի վախճանը, այլ քաղաքական գնահատականը Ռուսաստանի դեսպանի նշյալ այցին։

Խորհրդարանական ընդդիմության չգոյությունը, սակայն, պաշտոնական Երևանին չի ազատում ռազմավարական գործընկեր Ռուսաստանից կատարվածի վերաբերյալ բացատրություն պահանջելուց, և ասիմետրիկ պատասխան[ներ] մշակելուց։

Հայաստանի ԱԳ նախարարության պահանջով Ռուսաստանի ԱԳ նախարարությունը պետք է պարզաբանի Ադրբեջանում ՌԴ դեսպանի օկուպացված Շուշի հիշյալ այցի հեռահար նպատակը։

Հանուն Հանրապետության կուսակցության գնահատմամբ այս քայլով Ռուսաստանը հրաժարվում է ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման՝ ուժի կիրառման սպառնալիքի բացառման առանցքային սկզբունքից, որին գոնե արտաքուստ հավատարիմ է եղել, առնվազն, մինչև ուկրաինական պատերազմը և այդ պատերազմի հետևանքով Մինսկի խմբի աշխատանքների կախակայումը: Պետք է փաստել, որ այսպիսով Ռուսաստանը ճանաչում է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի հաստատած ստատուս քվոն և հրաժարվում է, թեկուզ ապագայում, Արցախի ճակատագիրը քննարկելու հեռանկարից:

Ուզենք կամ ոչ, Ռուսաստանը մնում է ռեգիոնալ կարևորագույն դերակատար և արցախյան կարգավորման գործընթացում դիվանագիտական և խաղաղապահական առաքելություն իրականացնող։

Այդ պարզաբանումը հնարավորություն կտա Երևանին ամբողջությամբ գնահատել, թե ռուս-ուկրաինական պատերազմից հետո ստեղծված իրողությունները որքանով են կենսունակ և խոստումնալից պահում մոսկովյան հարթակը, իրագործելի 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունները, ինչպես նաև դրանց հեռանկարայնությունը հայկական կողմերի համար։

Սա այլևս սովորական քաղաքական կարգավորման հարց չէ, սա հայ ժողովրդի, առնվազը, արցախյան հատվածի և Հայաստանի պետականության գոյության հարցն է։

44-օրյա և ռուս-ուկրաինական պատերազմներից հետո խարխլված ռեգիոնալ աշխարհակարգը նորանոր մարտահրավերներ է առաջ բերել Հայաստանի և հայության առջև։ Ստեղծված իրավիճակում Երևանը պետք է հանդես բերի ծայրաստիճան խոհեմություն և պատասխանատու վարքագիծ իր բոլոր գործընկերների հետ՝ ի նպաստ տարածաշրջանում իրապես տևական և կայուն խաղաղության հաստատման, ի շահ արցախահայության սեփական հայրենիքում անվտանգ և ապահով ապրելու իրավունքի և Հայաստանի հարատևության։

Արման Բաբաջանյան
Հանուն Հանրապետության կուսակցություն
Նախագահ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում