Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը չի նշանակում պատերազմի դեպքում Անկարան չի աջակցի Բաքվին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն հասկանում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման դեպքում Հայաստանը չի ասելու՝ ցտեսություն, Ռուսաստան․ «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցում չէ: Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը Անկարան կօգտագործի ԱՄՆ-ից դրական ուղերձներ ստանալու համար»: