Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

WikiLeaks. Հայ օլիգարխները հարստանում են սննդի, վառելիքի և ծխախոտի վաճառքի շնորհիվ

WikiLeaks կայքում հրապարակված Հայաստանին վերաբերող մեկ այլ փաստաթուղթ անդրադառնում է մեր երկրում օլիգարխների հարստահարման հիմնական ոլորտներին:

Փաստաթղթում նշվում է, որ առևտուրը Հայաստանում վերահսկվում է փոքր թվով օլիգարխների կողմից, որոնք սերտ հարաբերություններ ունեն կառավարության հետ: Նշվում է, որ շատերին է հայտնի, որ օլիգարխներն օգտագործում են քաղաքական ազդեցությունը և իրենց գերակա դիրքերը` մրցակիցներին չեզոքացնելու համար, սակայն գրեթե ոչ մի քաղաքական կամք չկա քննելու այս իրավիճակը կամ այս բիզնեսները օրենքի դաշտ բերելու համար: Հակամենաշնորհային համապատասխան կառույցը քննում է միայն փոքր գործեր:

Հայաստանցի օլիգարխները վերահսկում են սննդի ներկրման և վաճառքի հիմնական ոլորտները` ալյուր, շաքարավազ, կարագ, վառելիք, գարեջուր և ծխախոտ: Նշվում է, որ Սամվել Ալեքսանյանը վերահսկում է շաքարավազի ներկրման մոտ 90%-ը, կարագի ներկրման գրեթե ողջ ծավալը, ինչպես նաև հացահատիկի շուկայի մեծ մասը: Արեգ Ղուկասյանը, որն այն ժամանակվա ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանի եղբայրն է, աղի շուկայի մենատերն է: Ալյուրի շուկան, որն ամենակարևորն է սպառողական զամբյուղի գնի որոշման գործում, վերահսկվում է երեք հիմնական խաղացողների` Գագիկ Ծառուկյանի, Միխայիլ Բաղդասարովի և Սամվել Ալեքսանյանի կողմից: Նշվում է, որ Բաղդասարովը Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է և շահեր ունի նաև վառելիքի շուկայում:

Փաստաթղթում ասվում է, որ պետական մարմինները հովանավորում են ՀՀ օլիգոպոլ համակարգը: Տարակուսանք է առաջացրել այն փաստը, որ երկնիշ տնտեսական աճի և մեքենաների թվի ավելացման պայմաններում վառելիքի ներկրման հրապարակված տվյալների համաձայն՝ այդ ոլորտում անկում է նկատվում վերջին երեք տարիների կտրվածքով: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը դիվանագետներին ասել է, որ եթե նոր խաղացող ցանկանա, օրինակ, շաքարավազ ներկրել, ապա Մաքսային ծառայությունը կարող է դա պարզապես թույլ չտալ կամ պահեստում ապրանքը շատ երկար ժամանակ պահել: Դեսպանատանը հայտնի է երկու դեպք, երբ Մաքսային ծառայությունն այնքան ժամանակ թույլ չի տվել ալյուրի ներկրումը երկիր, մինչև որ այն փչացել է:

Փաստաթղթի վերջում ներկայացված եզրակացության մեջ ասվում է, որ հակամենաշնորհային պայքարի մարմնի ստեղծումը առաջին քայլն է այս խնդիրը լուծելու համար: Հույս է հայտնվում, որ մաքսային վարչարարության բարեփոխումները, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ Հայաստանում հանդուրժողական վերաբերմունքի փոփոխությունը կարող են քչացնել այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս տնտեսվարողներին մտնել Հայաստանյան շուկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում