Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Արաբական սցենարների կրկնությունը Ադրբեջանում քիչ հավանական է. քաղաքագետ

Ադրբեջանում արաբական հեղափոխությունների սցենարի կրկնության հավանականության վերաբերյալ իր դիտարկումներն այսօր լրագրողներին հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

Գալստյանը նկատեց, որ արաբական հեղափոխությունների հենց սկզբից խոսվում էր այն մասին, որ շատ հնարավոր է այդ սցենարները կրկնվեն նաև Ադրբեջանում: Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանում երեք հեղափոխական պոտենցիալ գոյություն ունի` քաղաքացիական պոտենցիալը, կրոնական` իսլամական հեղափոխության հնարավորությունը և ազգային փոքրամասնությունները. «Այս երեք պոտենցիալները տարբեր կոմբինացիաներով կարող են աշխատել, եթե իհարկե, իրական սցենար լինի, սակայն կարծում եմ, որ պետական համակարգը Ադրբեջանում բավականաչափ ամուր է և կարողանում է հեշտությամբ կանխել քիչ թե շատ հեղափոխական պոտենցիալ ունեցող ուժերի զարգացումը, և քիչ է հավանականությունը, որ արաբական սցենարները կկրկնվեն Ադրբեջանում»:

Նարեկ Գալստյանը նաև նկատեց, որ այսօր Ադրբեջանը Արևմուտքի համար վերածվում է էներգետիկ հանգույցի, որի կառավարելի լինելը Արևմուտքի կարևոր խնդիրներից մեկն է, և այդ տեսանկյունից, ըստ քաղաքագետի, պետք է հաշվի առնել, թե որքանով է Ալիևի կլանը ընդունելի Արևմուտքի համար, իսկ վերջինս ներկայումս ռեալ շահագրգռվածություն չունի Ադրբեջանում հեղափոխություններ իրականացնելու համար: Ըստ Գալստյանի՝ նման շահագրգռվածություն այսօր ունի Իրանը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ինչքանով է արաբական սցենարների կրկնությունը Ադրբեջանում ձեռնտու Հայաստանին, Գալստյանը նշեց, որ միշտ չէ, որ հեղափոխությունները իշխանության են բերում մարդկանց, որոնք հարևան երկրների համար ձեռնտու են լինում. «Այստեղ խնդիրն այն է, որ բոլորովին հայտնի չէ, թե հեղափոխության դեպքում ինչպիսի ուժեր կգան Ադրբեջանում իշխանության և ինչ քաղաքականություն կիրականացնեն մեզ համար առավել հրատապ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում