Ըստ ադրբեջանական «APA» գործակալության՝ Թեհրանում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։ Այդ մասին լրագրողներին այսօր հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր-Աբդոլահյանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։
Աբդոլահյանը նշել է, որ եռակողմ հանդիպման օրը կորոշվի այսօր՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ քննարկումների ընթացքում։
Իրանի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ նախապատրաստական աշխատանք է տարվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարելիք այցի հետ կապված։