Sunday, 12 05 2024
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը

Տեղի է ունեցել «Դո՛ւ տեղյակ լինելու իրավունք ունես» խորագիրը կրող սթրիթ արտի բացումը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հուլիսի 2-ին Բաց կառավարման գործընկերության շրջանակում կազմակերպել էր «Դո՛ւ տեղյակ լինելու իրավունք ունես»  խորագիրը կրող սթրիթ արտ։

Նկարազարդվել է Երևանի Գևորգ Չաուշի փողոցի կամուրջի հենասյուներից մեկը՝ վրան դրոշմվել մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ տեղեկատվության ազատության մասին հիշեցումը։

Մասնակից լրագրողները անձամբ մասնակցել են հետաքրքրաշարժ ու խորհրդանշական նախաձեռնությանը՝ իրենց մատի դրոշմը թողնելով ԲԿԳ ծրագրի երանգներով եզերված պատին՝ ի նշան տեղեկատվության ազատության ապահովման գործում  լրագրողների մասնակցության և կարևորության։

Միջոցառման նպատակն էր կերպարվեստի ժամանակակից ուղղություններից մեկի՝ սթրիթ արտի միջոցով բարձրացնել Բաց կառավարման գործընկերության մասին հանրային իրազեկության մակարդակը՝ ցույց տալով, թե ինչ անփոխարինելի նշանակություն ունի տեղեկություն ստանալու իրավունքը ԲԿԳ սկզբունքների պահպանման և հանձնառությունների արդյունավետ կատարման գործում։

Բացման կապակցությամբ տեղի է ունեցել նաև ճեպազրույց․ լրագրողների՝ թեմային առնչվող հարցերին պատասխանել են Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան համակարգող, Հայաստանյան կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։

Միջոցառման ընթացքում ԻԱԿ նախագահը նշել է, որ միջոցառումը ոչ միայն հնարավորություն կտա մարդկանց մշտապես հիշելու իրենց իրազեկված լինելու իրավունքը և տեղեկատվության ազատության կարևորությունը, այլ նաև այս ծայրամասային ճանապարհի հատվածը և մեկ-երկու տարվա պատմություն ունեցող կամուրջը ևս  կգունազարդվի, կտպավորվի և կհիշվի մարդկանց կողմից։

«Տեղեկություն ստանալու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, և ես այն համարում եմ բանալի, որը հնարավորություն է տալիս բացել դռներ և իրացնել մարդու մյուս բոլոր իրավունքները։ Սա մուտք է, հնարավորություն  դեպի մարդու մյուս բոլոր իրավունքների լիարժեք իրականացում։ Տեղեկատվության ազատությունը Բաց կառավարման գործընկերության կարևորագույն արժեքներից մեկն է և սա հենց իրականացվում է ԲԿԳ ծրագրի շրջանակում, որին Հայաստանը անդամակցում է 2011 թվականից»,-ավարտել է իր խոսքը Շ․ Դոյդոյանը։

Լիլյա Աֆրիկյանի խոսքով՝ այսօր աշխարհում շատ արժեքավոր է ճշգրիտ տեղեկատվությունը, այն հմտությունները որտեղից կարելի է ստանալ ճշգրտված տեղեկատվություն։ «Փորձենք քաղաքի ծայրամասերից մեկում միջոցառման հղումը, մեսիջը տարածել այս հետաքրքիր ձևաչափով ևս», – ասել է Լ․Աֆրիկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում