Տրիպոլիի հիվանդանոցներից մեկում հայտնաբերվել են 200 դիակներ, այդ թվում կանաց և երեխաների: Ինչպես նշում է BBC-ն` հիվանդանոցի բժիշկները փախուստի են դիմել այն ժամանակ, երբ ապստամբների կողմից սկսվել է քաղաքի գրավումը:
Հիվանդանոցում գտնվող մարդիկ պատմում են, որ մի քանի օր շարունակ առանց որևէ օգնության փակված են մնացել հիվանդանոցի շենքում: Դեռ հայտնի չէ, թե ինչպես են մահացել այդ մարդիկ, դիակների հայտնաբերումից հետո սկսվել է նրանց հուղարկավորությունը:
Ներկայումս տեղացիների ջանքերով փորձ է արվում վերակակնգնել հիվանդանոցը: Բնակիչներից մեկը համոզված է, որ հիվանդանոցում պարզապես սպանդ է կազմակերպվել:







































