Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

«FLYONE ARMENIA»-ն մեկնարկել է կանոնավոր թռիչքներ Երևան-Բեյրութ-Երևան երթուղով

«FLYONE ARMENIA» hայկական ավիաընկերությունը հունիսի 20-ից մեկնարկել է կանոնավոր չվերթեր Երևան – Բեյրութ – Երևան երթուղով: «FLYONE ARMENIA» ավիաընկերությունից տեղեկացնում են, որ Երևան – Բեյրութ – Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։ «FLYONE ARMENIA» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրեց խորհրդանշական ժապավենն և մեկնարկի կապակցությամբ նշեց. «Մենք անհամբերությամբ սպասում էինք «FLYONE ARMENIA» ընկերության կողմից դեպի Բեյրութ չվերթերի իրականացմանը։ Այն մեզ համար կարևորագույն իրադարձություն է։ Այն հնարավորություն է իրար ավելի ամուր կապելու մեր երկու բարեկամ ժողովուրդներին, հասանելի դարձնելու ճամփորդական հնարավորությունները թե զբոսաշրջիկների, թե գործարարների, թե հայկական համայնքի ներկայացուցիչների համար։ Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի այս չվերթերը պահանջված լինեն մեր ուղևորների համար»։

«FLYONE ARMENIA»–ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։ «FLYONE ARMENIA»-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «FLYONE ARMENIA»-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է «IATA 3F» երկնիշ և «ICAO FIE» եռանիշ ծածկագրերը: «FLYONE ARMENIA»-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Փարիզը, Լիոնը, Թբիլիսին, Ստամբուլը և Սոչին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում