Ոչ թե հարցերը չստացան հանրային աջակցություն, այլ` ընդդիմությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
Նրա խոսքով` առաջ քաշած հարցերը արժեզրկվում են այն ընդդիմության ձեռքով, ով բարձրացնում է. «Խաբկանքի հակասական էֆեկտ կա. ընդդիմությունը արժեզրկեց հարցերը»: Ընդդիմության ակցիաները այս մեծ խաչմերուկում թե ում օգնեց, ում խանգարեց, Բադալյանի խոսքով` դեռ վաղ է ասել:
Անդրադռանալով այսօր Ազգային ժողովում վարչապետի ելույթին, վերլուծաբանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը այսօր փաստացի ժողովրդին կոչ արեց աջակցել խաղաղության օրակարգին. «Փաշինյանի այսօրվա կոչը ուղղված էր նաև քաղաքական դերակատարներին»: