Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, որն ունենք, չպետք է հարցերի վերաբերյալ տրամադրի դիրքորոշում: «Առաջին լրատվական»-ի հետ րույցում նշեց փաստաբան Տիգրան Եգրոյանը:
Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձեռնամուխ է լինում բացահայտելու հասարակական-քաղաքական դաշտի ողջ բովանդակությունը․ «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և հանձնաժողովը հետազոտություն, լայն քննարկում է իրականացնում, որը կամփոփվի մեկ փաստաթղթի մեջ, որը կուղարկվի կառավարություն և դանակով կտրողը կլինի Փաշինյանը»:
Եգորյանը կարծում է, որ մենք կարող ենք լինել խորհրդարանական մոդելով երկիր, բայց ունենալ առաջնային մանդատով նախագահ․ «Պետք է հասկանալ՝ ինչից ելնելով է պետք որոշում կայացնել: Ի վերջո պետք է մարդկանց հարցնել՝ կառավարման ինչ մոդել են պատկերացնում, շտապել պետք չէ: Կարող եմ ապացուցել, որ ՀՀ-ում քաղաքական հանցագործություններն ու սահմանադրական տապալումը կառավարման ձևի պատճառով չեն»: