Սփյուռքում ևս կան անհանդուրժողականներ, բայց նրանք փոքրաթիվ են: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց «Նոր Յառաջ» թերթի խմբագիր /Ֆրանսիա,Փարիզ/ Ժիրայր Չոլաքեանը` անդրադառանալով այսօր ԱՄՆ-ում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ տեղի ունեցած միջադեպին:
Նրա խոսքով` ՀՅԴ-ն փորձում է Սփյուռքի խոսափողը դառնա. «Որոշ կուսակցություններ փորձում են ստանձնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մենաշնորհը»: Չոլակեանը Սփյուռքի համայնքային կառույցները զարգացնելու կարիք է տեսնում: