Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

ԱՀԿ-ն հայտնում է, որ մարդիկ կարող են կրկնակի վարակվել կապիկի ծաղկի վիրուսով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ մարդիկ կարող են կրկնակի վարակվել կապիկի ծաղկի վիրուսով:

«Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է Արևմտյան Աֆրիկայում մի բժիշկ, ով արդեն վարակվել էր կապիկի ծաղկով, հետագայում նորից հիվանդացավ: Իմունիտետը 100%-ով չի պաշտպանում կրկնակի վարակվելուց»,- ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների կապկի ծաղկի դեմ պայքարի ծրագրի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը:

ԱՀԿ-ն նաև խորհուրդ չի տալիս համընդհանուր պատվաստում կատարել հիվանդության դեմ, քանի որ այն մի քանի վայրերը, որտեղ պատվաստանյութերը հասանելի են, օգտագործվում են վարակվելու ավելի բարձր ռիսկի տակ գտնվողներին պաշտպանելու համար,- ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար հորդորում է ճանապարհորդներին ցուցաբերել զգուշավորություն:

Կապիկի ծաղկի դեպքեր արձանագրած տարածքներ, երկրներ՝ Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Արաբական որոշ պետություններ կամ կապիկի ծաղկի էնդեմիկ երկրներ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Կոնգոյի Հանրապետություն, Նիգերիա, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Կամերուն, Կոտ դ’Իվուար, Գաբոն, Լիբերիա, Սիերա Լեոնե, Սուդան) ճանապարհորդելիս կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար անհրաժեշտ է խուսափել հիվանդ մարդկանց հետ սերտ շփումից: Խորհուրդ է տրվում խուսափել մահացած կամ կենդանի վայրի կենդանիների հետ շփումից, ինչպիսիք են փոքր կաթնասունները, ներառյալ՝ կրծողները (առնետներ, սկյուռներ) և պրիմատները (կապիկներ):

«Պետք է խուսափել վայրի որսի միս ուտելուց կամ պատրաստելուց, վարակված կենդանիների հետ շփվելուց կամ Աֆրիկայի վայրի կենդանիներից ստացված մթերքներ (քսուքներ, լոսյոններ, փոշիներ) օգտագործելուց: Անհրաժեշտ է խուսափել հիվանդ մարդկանց կողմից օգտագործվող աղտոտված իրերի հետ (օրինակ՝ հագուստ, անկողնային պարագաներ կամ բժշկական կազմակերպություններում օգտագործվող նյութեր) շփվելուց:

Չնայած նրան, որ հանրության համար ռիսկը գնահատվում է ցածր, այնուամենայնիվ ճանապարհորդը պետք է անհապաղ դիմի բժշկական օգնության, եթե նրա մոտ առաջանում է նոր, անբացատրելի մաշկային ցան (մարմնի որևէ մասի վերքեր), ջերմությամբ և դողով կամ առանց դրա, և խուսափի ուրիշների հետ շփումից: Ինչպես նաև անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին, եթե ախտանշանների ի հայտ գալուց մինչև մեկ ամիս առաջ ճանապարհորդը եղել է մի տարածքում, որտեղ գրանցվել է կապիկի ծաղկի դեպք կամ եղել է շփում կապիկի ծաղիկով վարակված անձի հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում