ԱՄՆ-ում քննարկում են, թե ինչու Քիմ Քարդաշյանը չի հրավիրել հայտնի դերասանուհի Փերիս Հիլթոնին իր հարսանիքին: Եվ սա այն դեպքում, երբ Քարդաշյանն ու Հիլթոնը շատ մոտ ընկերուհիներ են եղել: Վերջերս պապարացիները Փերիսին հայտնաբերել են անսովոր մի զբաղմունքի ժամանակ և եզրակացրել, որ հնարավոր է՝ լոսանջելեսյան խանութներում շոփինգ անելով՝ Հիլթոնը փորձում է «ցրվել»:
Պապարացիները ֆիքսել են, որ Փերիս Հիլթոնն անսովոր կեղծամներ է ընտրում իր համար: Ընդ որում, կեղծամների գույները շատ բազմազան են եղել` երկնագույն, վարդագույն, կապույտ:










































