Monday, 13 05 2024
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը

Հստակեցում է պետք․ եթե նկատի ունեն կարգավիճակ Ադրբեջանի կազմում, դա մեզ համար գոյաբանական խնդիր է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

Պարոն Ազիզյան, ի՞նչ դիտարկումներ ունեք բրյուսելյան հանդիպման շուրջ։ Փորձագետներին հատկապես մտահոգել է կարգավիճակի շուրջ հարցը, շատերի դիտարկմամբ նշաձողը ոչ թե իջեցված է, այլ առհասարակ չկա։ Ի՞նչ մտահոգություններ եք տեսնում այդ հանդիպման հետ կապված։

-Բրյուսելյան հարթակը փորձում է հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը  արևմուտքի շահերից ելնելով։ Պետք է հաշվի առնենք սակայն, որ  հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կոնտեքստում պետք է արծարծվի նաև արցախյան հակամարտությունը։ Հասկանանք, որ այս խնդիրն է եղել ու մնում երկու հարևանների հարաբերությունների որոշիչ գործոնը։ Հաշվի առնելով Ադրբեջանի հնարավորությունները, պետք է գիտակցենք, որ ունեցած ռեսուրսների առումով՝ Ադրբեջանը հետաքրքիր է արևմուտքին՝  որպես այլընտրանք ռուսական էներգետիկ ռեսուրսներին։ Ուստի արևմուտքը ձգտում է հնարավորինս Ադրբեջանին սիրաշահելու քաղաքականությամբ կա՛մ հարցն Ադրբեջանի օգտին լուծել կամ գոնե խոստումներով հասնել իր շահերի բավարարմանը։

Այդ առումով պետք է  նշեմ, որ այո՛ արևմուտքի համար էական չէ, թե այս տարածաշրջանում ում օգտին կլուծվի խնդիրը։ Նրա համար գլխավորը հենց խնդրի լուծումն է, որովհետև խնդրի լուծմամբ նա Ռուսաստանին կզրկի ազդեցության գործիքից։ Մենք  գիտենք, որ չլուծված հակամարտությունը Ռուսաստանի ձեռքին եղել է որպես ազդեցության գործիք և այսօր արևմուտքը փորձում է  խլել այդ ազդեցության գործիքը։ Հենց սա է պատճառը, որ արևմուտքը հանդես է գալիս նշաձողի իջեցման առաջարկով կամ պահանջով։ Իսկ Ռուսաստանն, ինչպես գիտենք, փորձում է հակամարտությունը տանել սառեցման ճանապարհով։ Մեզ համար այս երկու ծայրահեղություններից չարյաց փոքրագույնը Ռուսաստանի կողմից առաջարկվող տարբերակն է։ Եթե մենք  նշաձողի իջեցում ասելով հասկանում ենք կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ապա մեզ համար դա անընդունելի է և հանգեցնելու է արցախահայության համար գոյաբանական խնդիրների։

Շառլ  Միշելի տարածած հայտարարության մեջ նշվում է Ղարաբաղի էթնիկ հայերի անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։Ի՞նչ է  սա նշանակում՝ կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ անվտանգության դիմա՞ց։

-Էթնիկ հայերի իրավունքների պաշտպանության արտահայտությունը հստակեցված չէ։ Իրավունքներ ասելով նաև կարող ենք  հասկանալ ինքնորոշման իրավունք։ Նույնիսկ ինքնորոշման իրավունքի տարբեր տեսակներ գոյություն ունեն։ Այստեղ հստակեցված չէ, կարծում եմ՝ սա է խնդիրը, որ տարբեր մեկնաբանությունների առիթ է դառնում։ Առնվազն այս փուլում պետք է հնարավորինս հստակեցնել, թե ինչ է նշանակում նշաձողի իջեցում կամ էթնիկ հայերի իրավունքների պաշտպանություն։ Մենք բազմիցս նշել ենք, որ արցախահայության գոյությունը դե ֆակտո Ադրբեջանի կազմում պարզապես հնարավոր չէ։

Կա՞ այն տպավորությունը, որ սա տանում է խնդիրը լուծման, թե՞ կողմերը դեռ հեռու են դրանից;

-Չեմ կարծում, թե լուծում լինելու է՝ առավել ևս կարճաժամկետ հեռանկարում։ Կարծում եմ՝ Բրյուսելն օգտագործում է  այս առումով իր բոլոր ռեսուրսները՝ փորձելով կողմերին բերել խնդրի լուծմանը, որպեսզի Ռուսաստանին դուրս մղի ռեգիոնից։ Բայց նաև պետք է հասկանանք, որ Ռուսաստանն այստեղ ունի շատ կարևոր ներկայություն և առայժմ այդ ներկայությունը թույլ չի տալու, որպեսզի հաջողվի բրյուսելյան այդ հարթակի գոյությունը։ Մենք գիտենք, որ սա երրորդ նման ձևաչափով հանդիպումն է։ Հենց նախորդ հանդիպման ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման պարտավորվածությունները խախտվել են։ Չեմ կարող ասել՝ արդյոք այս պայմանավորվածությունները կիրականացվեն, թե ոչ՝ հատկապես հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ երկու երկրները մշտապես Ռուսաստանի Դաշնության հետ կապի մեջ են գտնվում։ Մենք գիտենք, որ այս հանդիպումից հետո տեղի ունեցավ Լավրովի հեռախոսազրույցը երկու երկրների արտգործնախարարների հետ։ Նաև պետք է հասկանանք, որ Բրյուսելն էլ, անկախ իր կամքից, չի կարող պարզապես անտեսել Ռուսաստանի դերակատարությունն այս երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման առումով։

Կարծում եք Մոսկվան դե՞մ է բրյուսելյան ձևաչափին։

-Եթե դեմ էլ չի, ամեն դեպքում չեմ էլ կարծում, թե կողմ է։Դեմ չէ այնքանով, որքանով ունի հստակ մեխանիզմներ չեղարկելու բրյուսելյան համաձայնությունները։ Կարծում եմ, որ այսօր Երևանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները դա չեղարկելու գործիքներից մեկն է։ Մենք գիտենք, որ այս գործընթացը սկսվել է նախորդ հանդիպումից անմիջապես հետո և ըստ էության սա նաև դրական է հայկական կողմի համար այնքանով, որ արդեն հիմք է արևմտյան գործընկերների հետ խոսելու ընթացքում ասել, որ մենք ունենք ներքին այսպիսի դիմակայություն և առայժմ վաղ է խոսել նշաձողի իջեցման տրամաբանության մասին։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում