Էդգար Վարդանյանը կարծում է, որ այս շարժումը չի մարում, որովհետև կազմակերպիչները լուրջ խնդիր ունեն լուծելու․ «Ընդդիմությունը ռեսուրս է ծախսում ամենամեծ ռեսուրսը պահելու համար»: Եթե պետության կողմից լինեն կոշտ միջոցներ, քաղաքագետը վստահ է՝ դա կարող է օգտագործվել Հայաստանին հարվածելու համար․ «Ընդդիմության կողմից կա ցանկություն հրահրելու բախում: Ոստիկանության գործողություններին անընդհատ ագրեսիվ հակադարձում են»: