Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Տուրիստական սեզոնին ընդառաջ Քաղավիացիան ուղևորահոսքի աճ է կանխատեսում. դեպի Հռոմ և Լառնակա նոր չվերթներ կիրականացվեն

Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն տուրիստական սեզոնին ընդառաջ ուղևորահոսքի աճ է կանխատեսում: «Արմենպրես»-ը նոր ուղղությունների, չվերթների, ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի և այլ հարցերի շուրջ զրուցել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Խաչատրյանի հետ:

Պարոն Խաչատրյան, Ռուսաստան-Ուկրաինայում զարգացումներով պայմանավորված զգալի փոփոխություններ եղան միջազգային ավիացիայի շուկայում: Պատժամիջոցների պատճառով մի շարք ավիաընկերություններ վերանայեցին իրենց գործունեությունը: Այս իրավիճակը որքանո՞վ ազդեց հայկական շուկայի վրա:

-Ռուսաստան-Ուկրաինա զարգացումներն իրենց ազդեցությունն ունեցան ինչպես միջազգային ավիացիոն շուկայի, այնպես էլ ՀՀ ավիացիոն շուկայի վրա: Մասնավորապես, ՀՀ օդանավակայաններում զգալիորեն շատացել են տարանցիկ չվերթները : ՌԴ-ից ՀՀ ժամանում են բազմաթիվ ուղևորներ, ովքեր այնուհետև հայկական կամ այլ ավիաընկերություններով ուղևորվում են այլ՝ հիմնականում եվրոպական երկրներ: Որոշ ռուսական ավիաընկերություններ ներկայումս չեն իրականացնում չվերթեր՝ պայմանավորված գործող սահմանափակումներով և իրենց օդանավերի պարկում միջազգային չվերթներում շահագործման ենթակա օդանավեր չունենալու պատճառով, որոշ ռուսական ավիաընկերություններ էլ իրենց չվերթերն իրականացնում են ավելի փոքր տարողություն ունեցող օդանավերով:

 Հայաստանը վերջապես ազգային ավիաընկերություն կունենաԵ՞րբ է նախատեսվում  «ՖլայԱրնայի»-ի առաջին թռիչքըԻ՞նչ կտա ավիափոխադրողը Հայաստանին:

-ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված ավիաընկերությունները համարվում են հայկական ազգային փոխադրողներ: Ներկայումս ՀՀ ավիացիոն շուկայում գործում են թվով 8 հայկական փոխադրողներ: «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ (ՖլայԱրնա) ավիաընկերությունն արդեն իսկ ստացել է օդանավ շահագործողի վկայական ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից և ներկայումս ընկերությունը իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ չվերթերը մեկնարկելու ուղղությամբ:

 Շուտով մեկնարկում է տուրիստական սեզոնըԴրան զուգահեռ մեղմացվել են  Covid-19-ի հետ կապված Հայաստան մուտք գործելու սահմանափակումներըԱռաջիկայում ուղևորահոսքի հետ կապված ի՞նչ ակնկալիքներ կան:

-Արդեն իսկ ներկայացվում են ամառային նավիգացիոն շրջանի համար չարթերային չվերթների իրականացման հայտեր տարբեր տուրիստական ուղղություններով: Հաշվի առնելով ՀՀ-ում վերջին ժամանակահատվածում Covid-19 համավարակի արդյունքում գրանցվող դեպքերի նվազման միտումները , ինչպես նաև որոշակի սահմանափակումների վերանայումները՝ Կոմիտեն կանխատեսում է ուղևորահոսքի աճ:

Այս տարվա համար նախանշվա՞ծ են արդեն նոր ուղղություններինչ նոր ավիաընկերություններ են նախատեսում այս տարի մտնել հայկական շուկա:

-«Վիզ Էյր» ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Լառնակա-Երևան-Լառնակա ուղղությամբ սույն թվականի հունիսի 22-ից, ինչպես նաև սույն թվականի սեպտեմբերի 5-ից նախատեսվում է իրականացնել չվերթներ Հռոմ-Երևան-Հռոմ ուղղությամբ: Կոմիտեն պարբերաբար հայտեր է ստանում մի շարք ուղղություններով չվերթների իրականացման նպատակով:

Ի՞նչ է արվել Եվրոպական միության և Հայաստանի միջև նախորդ տարի ստորագրված ՀՀԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի շրջանակներումԻ՞նչ  է իրենից ենթադրում միասնական ավիացիոն գոտին:

-2021 թվականի նոյեմբերի 15-ին «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Եվրոպական միության անդամ-պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի ստորագրմամբ ենթադրվում է, որ Հայաստանը կազատականացնի քաղաքացիական ավիացիայի ոլորտում հարաբերությունները բոլոր ԵՄ անդամ-պետությունների հետ, կներդրվեն ԵՄ գործող չափանիշները, ինչպես նաև ավիաընկերությունների համար կապահովվեն կանխատեսելի և մրցակցային պայմաններ ավիացիոն գործունեության ծավալման համար: Հայտնում ենք նաև, որ ներկայումս ստորագրված համաձայնագրի ուժի մեջ մտնելու գործընթացը դեռ ավարտված չէ: Համաձայնագրով նախատեսված ԵՄ չափանիշների ներդրումը ՀՀ ներպետական օրենսդրության մեջ ենթադրում է շարունակական աշխատանքների իրականացում, այն է՝գործող կարգավորումների վերանայում և համապատասխանեցում ԵՄ չափանիշներին:

Ի՞նչ նորությունների սպասենք առաջիկայում քաղավիացիայի ոլորտում:

-Կոմիտեն պարբերաբար ավիացիայի ոլորտում համապատասխան նորությունների և զարգացումների մասին հայտնում է հանրությանը ինչպես իր պաշտոնական կայքէջի, այնպես էլ ֆեյսբուքյան էջի և լրատվամիջոցների միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում