«Երկիր»-ը գրում է, որ հունիսի 27-ից ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի՝ գովազդների լեզուն բացառապես գրական հայերենն է.
«Եվ իսկապես, կարծեք թե նկատելի դարձավ, որ գովազդները գրական հայերենով են, սակայն մեր ուրախությունը կարճ տևեց։ Լեզվի տեսչության աշխատակիցները պառկում են քնելու, երեկոյան ժամերին շարունակում է եթեր գնալ «Կազինո ես խաղում, հը՞ն այ լոխ» բացառապես «գրական հայերենով» հնչող գովազդը։
Ավելին, եթեր է ներխուժել նոր գովազդ։ Ցերեկը, երբ Լեզվի տեսչության աշխատակիցները գնում են ընդմիջման, պաղպաղակ գովազդող մի ճղճղան ձայն կրկին բացառապես «գրական հայերենով» ասում է. «Ապե, ապե, ապելսին»»։