Այսօր վաղ առավոտից Երևանի փողոցներում ընդդիմադիրները շարունակում են անկանոն ակցիաները: Փակվել են որոշ փողոցներ, որոնք ազատելու համար ոստիկանները մի քանի տասնյակ անձանց են բերման ենթարկել:
Մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնվել է կարճ ժամանակ անց, ոստիկանների միջամտությունից հետո փողոցները բացվել են: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
Իոաննիսյանի խոսքով` այսօր ոստիկանության գործողությունները օրինական ու իրավաչափ էին, քան երեկ:
Վերջինս անհեթեթ է համարում ընդդիմության մեղադրանքները, նշելով, որ ոստիկանության համազգեստով օլիգարխների թիկնապահների թվերը վաղուց անցել են:









































