Դանիայի իշխանություններն Ուկրաինա կուղարկեն 35 միավոր շինարարական տեխնիկա՝ մարտական գործողությունների ավերածություններից հետո վերականգնողական աշխատանքների իրականացման համար: Մայիսի 2-ին այդ մասին հայտնել Է թագավորության առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը:
Խոսքը վերաբերում Է Էքսկավատորների, բեռնատարների, քարշակներռ ծանր տեխնիկայի համար:
«Ուկրաինայում իրադրությունն իսկապես սոսկալի Է, եւ դանիական կողմից մենք ցանկանում ենք անել ամենն, ինչ մեր ուժերը ներում են, որպեսզի օգնենեք ուկրաինացի ժողովրդին,- հայտարարել Է գործարարության գործերի նախարար Սիմոն Կոլերուպը:- Ուստի այսօր մենք շինարարակական տեխնիկայի առաջին խմբաքանակն ենք ուղարկում տուժած քաղաքներ, որպեսզի այն կարողանա օգնել փողոցների վերականգնմանը, որոնցում ժամանակին կանգնած են եղել դպրոցներ, մանկապարտեզներ, բնակելի տներ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:









































