Wednesday, 29 03 2023
Ավելի շատ հարցեր են առաջացել, քան պատասխաններ․ փաստաբանը՝ կացարանում զոհված զինծառայողների դիերի փորձաքննության մասին
«ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա». Բայրամով
Հայաստանում ավելանում են անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիները
Իրան-Ադրբեջան «օնլայն պատերազմը» զսպաշապիկ էր, Իրանը ՌԴ-ի միջոցով Ադրբեջանին մեսիջ ուղարկեց
Եթե ուզում ենք պաշտպանվել թշնամուց միայն ՀՕՊ միջոցով, ապա պարտված ենք
Թուրքական ընդդիմադիր երեք կուսակցություններ պահանջում են Էրդողանին հանել նախագահի թեկնածուների ցանկից
Վաշտի կացարանում զոհված 15 զինծառայողների գործով նոր զարգացումներ կան
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ պահվող հայերին
Ինչո՞ւ չհաղթեցինք Կիպրոսին․ Անկեղծ խոսելու ժամանակն է․․․
12:24
Բայդենը մտահոգություն է հայտնել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու ՌԴ հայտարարության առնչությամբ
Հռոմի ստատուտի վավերացման գինը կամ մենք ենք վճարելու, կամ վճարելու են մեզ
12:09
Անցում Mac-ին. ո՞ճ, փիլիսոփայությո՞ւն, թե՞ հարմարավետություն
12:01
Նավթի գներն աճել են – 28-03-23
Առաջին ահազա՞նգը և գործողությու՞նը Ռուսաստանից
11:45
ԵՄ-ն առանց նոր պատժամիջոցների ցանկանում է արգելափակել ռուսական հեղուկ գազի ներկրումը
«Խոսրովի անտառ»-ի ֆոտոթակարդները նկարահանել են Նեո ընձառյուծին
Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 29, 2023
Ռուսաստանը կարող է սահմանափակել կաթնամթերքի ներկրումը Հայաստանից
Հեղուկ գազի գինը – Մարտ 29, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԵՄ դիտորդական առաքելությանը
Տարադրամի փոխարժեք – Մարտ 29, 2023
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
Հաշվարկվել է 19.208.299 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Էդգար Ղազարյանը. Սա իրականում Սերժ Սարգսյանի գաղափարն է․ «Հրապարակ»
Պուտինին ձեռնտու է Էրդողանի վերընտրվելը, եթե նա գնա Անկարա՝ դա կլինի աջակցություն
Երևանի և երեք մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն

2018-ի հեղափոխությունը հիմքն էր կարգելու օրինակելի պետություն և մերժելու քաղաքացու իրավունքների ստոր կեղեքումը. Վ. Հակոբյան

ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մայիսի 1-ը հիրավի, մարդկային արժանապատվության տոն է:

Մեր երկրում ամենամեծ արժեքը արարող մարդն է, և թերևս 2018 թվականից հիմք դրվեց

իշխանությանը, որը ամեն գնով գնահատում ու պաշտպանում է աշխատավոր մարդու իրավունքները, նպաստավոր պայմաններ և նոր հնարավորություններ ստեղծում նրա ստեղծարար գործունեության համար.

Սակայն մեծ ողբերգություն է հասարակության համար,երբ անգործությունը որոշ հեղինակազրկված գործիչների քաղաքական վաշխառության օրակարգն է։

Ականատեսը լինելով վերջին տասնօրյակում որոշ քաղաքական դիակների անձնաշահ, հակապետական, հայրենուրաց գործունեությանը, ովքեր ժամկետանց մանիպուլյացիաներով, բռնության միջոցով ավազակախմբերի ներուժով փորձում են պառակտել քաղաքացիների առօրեական աշխատանքը, փորձում են «մանրադրամ» դարձնել սեփական հողը, սեփական քաղաքացուն, փորձում են նյութականացնել ագրեսիվ և՛ հայհոյախառն, և՛ խեղանդամ վարքագիծը, փորձում են հետպատերազմյան տրավմայից դուրս չեկած մեր մայրերին սեփական մոլագարության համար մոլորեցնել.

Նման նախկին պետական գործիչներին և քաղաքական գործիչներին ես դատապարտում եմ.

Եթե մայիսմեկյան օրով դուք հայրենիքը հացահատիկի չափ սիրեիք, այսօր դուք հայ զինվորի, գիտնականի, մտավորականի, բժշկի, հողի մշակի, շինարարի կողքին կլինեիք, չէիք խաթարի նրանց հանապազօրյա աշխատանքը ձեր ապօրինի ունեցվածք պաշտպանելու համար, և հանկարծ չփորձե՛ք ընդհանրություն ացկացնել 2018 թվականի այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ, քանի որ դա արվել և արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, դա արվել էր ժողովրդավարական պետության կարևորագույն ինստիտուտի համար, դրա առանցքում պետության կառուցողական զարգացումն ու արգասաբեր աշխատանքն էր.

2018 թվականի հեղափոխությունը հիմքն էր կարգելու օրինակելի պետություն և մերժելու քաղաքացու իրավունքների ստոր կեղեքումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում