Friday, 19 06 2026
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել

Զորին` ծովակալ, Տիգրանն` աշխարհակալ

«Վարչապետի խոսքով» «Արմենիա» առագաստանավի անձնակազմն իր շրջագայությամբ ընդլայնել է հայկական աշխարհի աշխարհագրությունը՝ բացահայտելով մոռացված նոր անկյուններ, որտեղ դարեր շարունակ եղել է հայկական կյանք և ոգի», կարդում ենք «Արմենիա» առագաստանավ»-ի, կամ այլ կերպ ասած` Զորի Բալայանի շուրջերկրյա նավարկության մասնակիցների հետ Տիգրան Սարգսյանի հանդիպման մասին պատմող հաղորդագրության մեջ: Փաստորեն Զորի Բալայանը արդեն ոչ միայն ծովակալ է, այլ Տիգրան Սարգսյանի հետ նա արդեն դառնում է աշխարհակալ, որն աշխարհում ընդլայնում է հայկական աշխարհի սահմանները: Դե այդ սահմանները բացի աշխարհի հաշվից, ուրիշ էլ ինչի հաշվին պետք է ընդլայնվեին:

Չէ՞ որ Զորի Բալայանն ու «Արմենիա» առագաստանավը մոլորակի, ոչ թե գալակտիկայի ջրերով են նավարկել: Բայց, պետք է երևի թե մտածել արդեն հայկական աշխարհից հայկական տիեզերքի անցնելու մասին և մտածել շուրջգալակտիկական նավարկության մասին: Ինչքան ընդլայնենք հայկական աշխարհը, այնքան ավելի մեծ կլինեն մեր հնարավորությունները, հարուստ կլինի պետությունը, հզոր կլինի մեր բանակը, անկախ կլինի մեր դատաիրավական համակարգը, պաշտպանված կլինի մեր քաղաքացին, օրենքի առաջ հավասար կլինեն բոլորը: Մի խոսքով, ինչքան շատ ու ինչքան լայն նավարկի Զորի Բալայանի արշավախումբը, այնքան ավելի հզորանալու է հայ ազգը: Միայն թե վարչապետն իզուր է այդ մասին բարձրաձայնում, որովհետև եթե մեր թշնամիներն իմանան, ապա նրանք կփորձեն փայտ խրել Բալայանի անիվների մեջ և կասեցնելով նրա ընթացքը, կարող են կասեցնել մեր հզորացման գործընթացը:

Պետք չէ ցույց տալ, թե ինչ մեծ նշանակություն ունի ծովակալ և աշխարհակալ Բալայանի նավարկությունը հայ ազգի և հայոց պետության համար: Այլապես մեր թշնամիներն ու չարակամները կսկսեն Զորի Բալայանին խանգարել: Իրականում այդ ամենն իհարկե զավեշտ է, կամ կլիներ զավեշտ, եթե իր մեջ չպարունակեր խորը ողբերգականություն: Մենք ունենք Հայաստան պետություն, ունենք աշխարհասփյուռ հայություն, որը շատ կոնկրետ հասկացություն է, բաղկացած է կոնկրետ շերտերից և խավերից, կոնկրետ շահեր և պատկերացումներ ունեցող խմբերից: Ունենք կոնկրետ խնդիր` Հայաստան պետության առաջ կանգնած իրավական, քաղաքական, բարոյական կոնկրետ խնդիրների լուծմանը ներգրավել սփյուռքի կոնկրետ խմբերին և շերտերին` կոնկրետ հասցեականությամբ, ամեն մեկի հետ անհատական աշխատանքով:

Այսինքն, ունենք համազգային պոտենցիալն արդյունավետ և արդարացի օգտագործելու խնդիր, ի պետս Հայաստան պետության: Դրա համար ընդամենն անհրաժեշտ է, որ Հայաստան պետության իշխանությունը ստանձնած մարդիկ վարեն արդարացի և արդյունավետ կառավարում, հնարավորինս լիարժեք օգտագործեն Հայաստանի ներքին ռեսուրսը, որ այն դառնա համազգային, սփյուռքյան ռեսուրսի արդյունավետ օգտագործման ամուր բազա: Դրա փոխարեն, Հայաստանի իշխանությունը տնօրինող անձինք Հայաստանի հասարակությանը կերակրում են վերացական, վիրտուալ գաղափարներով, որոնք իրենց մեջ կղերական էությունից բացի, երբ այլ կերպ մտածողները հռչակվում են աղանդ կամ հերետիկոս, որևէ այլ ստեղծագործ պոտենցիալ չեն պարունակում, որովհետև զուրկ են կոնկրետ հասցեականությունից, զուրկ են առարկայական պրագմատիզմից:

Եվ Զորի ծովակալի նավարկության պետական մակարդակով ֆետիշացումը հենց այդ վերացական քաղաքականության և ներքին ռեսուրսի ապարդյուն և թերի ու թյուր օգտագործման վառ օրինակ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում