Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կդառնա «Ազգային միասնական շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության նախագահ: Այդ մասին, հաղորդում Է «Ռուսթավի 2»-ը:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, նա առաջարկություն Է ստացել իր նախորդից՝ Միխեիլ Սահակաշվիլիից, եւ կուսակցությունն արդեն ընդունել Է որոշումը:
Մարգվելաշվիլին Վրաստանի նախագահ Է դարձել 2013 թվականին, լինելով «Վրացական երազանքի» հովանավորյալ:
2018 թվականին իր նախագահական ժամկետի վերջին նա դուրս Է եկել կառավարող կուսակցության վերահսկողությունից, իսկ վերջին ժամանակներս բացահայտորեն աջակցել Է ընդդիմությանը, հաղորդել Է Sputnik-ը:









































