Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնն առաջարկել է Ուկրաինային մատակարարել 88 օգտագործված Leopard տանկ։ Առաջարկը ներառում է նաև անձնակազմի ուսուցում Գերմանիայում, տանկերի պահպանման ուսուցում, գործիքներ, պահեստամասեր, սպասարկման կայան և զինամթերք։ Այդ մատակարարումների թույլտվության համար Գերմանիայի էկոնոմիկայի նախարարություն դիմում է ներկայացվել անցյալ շաբաթվա վերջին։ Դաշնային կառավարությունը Rheinmetall-ից ևս մեկ հարցում է ստացել՝ տրամադրելու Ուկրաինային 100 Marder տիպի հետևակի մարտական մեքենաներ՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար։ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը ապրիլի 25-ին ասել է, որ որոշումն անմիջապես կընդունվի։
Բացի այդ, ըստ Die Welt-ի, Krauss-Maffei Wegmann (KMW) սպառազինության ընկերությունը պատրաստ է Ուկրաինային մատակարարել 100 ինքնագնաց հաուբից, որոնք կարող են խոցել թիրախները մինչև 40 կմ հեռավորության վրա։ Նիդերլանդները պատրաստ է այդ ծանր հրետանին փոխանցել Ուկրաինային, մինչդեռ Գերմանիայի կառավարությունը մինչ այժմ նրանց խոստացել է միայն ուսումնական օգնություն և զինամթերք։ Leopard տանկերը պատկանում են 1A5 մոդելին, որն արտադրվել է 1960-ականների սկզբից և օգտագործվել Բունդեսվերի կողմից մինչև 2003 թվականը։ Rheinmetall-ը կարող է առաջին օրինակները հասցնել Ուկրաինա մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս ռազմական պատվերի արժեքը գնահատվում է 115 միլիոն եվրո։ Գերմանիայից Ուկրաինա տանկերի ուղղակի մատակարարումը հակասություններ է առաջացնում Գերմանիայի կառավարական կոալիցիայում։








































