Ողջ քաղաքակիրթ աշխարհն այսօր հայ ժողովրդի հետ ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում նախորդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այսօր լրանում է 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործության 107-րդ տարելիցը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ:
Բաբայանի խոսքով՝ Մեծ Եղեռնը մեծ հետք է թողել մեր մտածողության, ինքնաճանաչման մեջ․ Այնքան էլ լավ ուսումնասիրված չէ՝ ինչու տեղի ունեցավ Ցեղասպանությունը: Նոր ցեղասպանությունը բացառված չէ»: