Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանըպնդում է, որ ապաշրջափակումը ՀՀ տնտեսության վրա չի կարող դրական ազդեցություն թողնել` բոլոր թեզերը մերկապարանոց է համարում:
Անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին և դրա ազդեցությունը Հայաստանի վրա, տնտեսագետը նշեց, որ մակրոտնտեսական ցուցանիշների առումով գուցե զրո կանգնենք, չնչին աճ էլ արձանագրենք. «ՌԴ արտահանման ծավալները նվազելու են երկու պատճառով:
Միամտություն է ասել, թե ռուսական ներդրումները բալանսավորելու են տնտեսությունը: Մենք ռուսական բիզնեսը Հայաստան տեղափոխելու հարցում լուրջ խնդիրներ ունենք: Որևէ արդյունաբերական ընկերություն Հայաստան մուտք գործելու ռեալ քայլեր չի ձեռնարկել»: Տնտեսագետի կանխատեսումով` տրանսֆերտների նվազումը հանգեցնելու է նրան, որ Հայաստանում աղքատ մասսան ավելի աղքատանալու է: