Sunday, 12 05 2024
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը

Թուրքիայի «պատասխանը» հայ-ռուսական համատեղ հայտարարությանը

Ղրղզստանի նախագահ Ժապարովը պաշտոնական այց է կատարում Ադրբեջան, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր: Կիրգիզիան ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ է, թեև Ադրբեջանի հետ ռազմավարական գործակցության հռչակագրի հանգամանքը Հայաստանի համար ուշադրության առարկա է ոչ միայն այդ իրողությունների բերումով: Ի վերջո, ամենևին նորություն չէ այն, որ ՀԱՊԿ անդամերը, և այստեղ ոչ միայն Կիրգիզիան, այլ գործնականում բոլորը, Ադրբեջանի հետ ունեն եթե ոչ ավելի, ապա Հայաստանի հետ իրենց հարաբերությունից ոչ պակաս ռազմավարական գործընկերային հարաբերություն: Այս պարագայում Կիրգիզիայի նախագահի Ադրբեջան այցն ու ստորագրվելիք ռազմավարական գործակցության Հռչակագիրն էական է ավելի լայն աշխարհաքաղաքական հանգամանքների համատեքստում, որոնց հանդեպ բավականին զգայուն է Հայաստանի անվտանգության համակարգը՝ ներառյալ բնականաբար Արցախը:

Ղրղզստանը կենտրոնասիական ռեգիոնում Թուրքիայի ռազմա-քաղաքական ներկայության կամ ազդեցության թերևս հիմնական հենակետն է: Ընդ որում, նաև այդ հանգամանքով է բացատրվում այն, որ գործնականում հենց Ղրղզստանում են պարբերաբար առաջանում ռուսական քաղաքականության խնդիրներ, «դիմադրության» դրվագներ և այլն: Իհարկե այնպես չէ, որ դրանք չկան կենտրոնասիական ռեգիոնի մյուս թյուրքալեզու երկրներում, ինչպես Ղազախստանը, Ուզբեկստանը, սակայն Կիրգիզիայի առումով պատկերն առավել ակնառու է: Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության Հռչակագիրով Անկարան փորձում է թերևս որոշակի հանգույց ձևավորել Կովկաս-կենտրոնասիական երկայնքով, այդպիսով ձգգտելով «կամրջել» երեք առանցքային գոտիներ՝ Կովկաս-Կասխիցի  Ավազան-Կենտրոնական Ասիա:

Կիրգիզ-ադրբեջանական Հռչակագիրն այդ իմաստով կարող է որոշակի պատասխան դիտվել փետրվարի 22-ին Մոսկվայում ռուս-ադրբեջանական Դաշնակցային հռչակագրին, որն իր հերթին դիտարկվեց իբրե ՌԴ պատասխանը այսպես կոչված «Շուշիի թուրք-ադրբեջանական հռչակագրին»: Ընդ որում, ժամանակագրական առումով պատահական է, թե ոչ, սակայն խորհրդանշական իմաստով ուշադրության է արժանի փաստը, որ Կիրգիզիայի նախագահի ադրբեջանական այցն ու Հռչակագրի ստորագրումը փաստորեն զուգորդվում է Հայաստանի վարչապետի մոսկովյան այցին, որի արդյունքում հրապարակվեց Պուտին-Փաշինյան բավականին ծավալուն ու հանգամանալից համատեղ հայտարարությունը, այդ թվում ռազմա-քաղաքական ասպեկտներով և ձևակերպումներով, որոնք թերևս այդքան էլ հաճելի չէին Ադբեջանի ականջին: Դրա մասին է վկայում այն, որ Բաքվի քարոզչամեքենան բավականին պասիվ և սուղ է Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին իր անդրադարձերում: Փոխարենը, Ադրբեջանը մասնակցում է կովկաս-կասպից-կենտրոնասիական ռեգիոնների «կամրջման» թուրքական ռազմավարությանը, ինչի առաջմղման պարագայում մեծ է Կովկասում անվտանգության ճարտարապետության հարցում թուրքական ազդեցության աճի հավանականությունը: Թերևս նաև այստեղ պետք է փնտրել Եվրամիության կովկասյան ակտիվությունը, ինչի մասին արդեն իսկ խոսել եմ նախօրեին հրապարակված անդրադարձում: Հայաստանը կկարողանա իր հերթին աշխատել ռուս-եվրոպական որևէ հանգույցի ուղղությամբ: Անկասկած է, որ միջավայրն այդ առումով չափազանց բարդ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում