Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան պաշտոնական այցի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքում երկու երկրների առաջնորդները արել են համատեղ հայտարարություն, որը բավականին մասշտաբային ու տարողունակ է թեմաների, առկա քաղաքական «հաղորդագրությունների» բնույթով ու քանակով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Փաշինյանը անուղղակի հայտարարությամբ ԱԺ-ից մեղադրում է ՌԴ-ին, որը ներքին լսարանի համար է, բայց մոսկովյան հանդիպմանը այլ հռետորաբանություն էր․ «Կասկածում եմ, որ Մոսկվայում այս փաստաթղթի դիմաց որևէ լուրջ դիվիդենտ ստացել ենք: Ռուսաստանի հետ ֆոնը այս պահին ավելի կարևոր է, քան բովանդակությունը»:
Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի մեծագույն խնդիրն այն է, որ Արցախի հարցը դարձել է ներքաղաքական լեզվակռվի թեմա․ «Խորհրդարանական ընդդիմությունը իրենց գոյությամբ դելեգիտիմացնում են գործընթացը:Վտանգավոր է, որ խորհրդարանական ընդդիմությունը կարող է ամենասուրբ հարցը վերցնել և հանրությունը չցանկանա դրան մաս կազմել»:









































