Thursday, 25 06 2026
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի

Մեր և ձեր ներդրած ջանքերը արդյունքներ են տալիս. Զարեհ Սինանյանը` «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներ Հարություն Աթոյանին (Ռուսաստան, Չիտա) և Մարի Հունանյանին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Դյուսելդորֆ)։ Հանդիպմանը ներկա էր նաև ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը:

«Սփյուռքի հետ ամուր կապի ստեղծումն այս ծրագրի առանցքային նպատակներից մեկն է: Այսօր այդ կապն ապահովողները նաև դուք եք՝ Սփյուռքի երիտասարդ դեսպաններդ, ովքեր, գտնվելով աշխարհի տարբեր մասերում, ունեն նույն առաքելությունը՝ մոտեցնել Հայաստանն ու սփյուռքը և կենսունակ պահել հայ համայնքները»,- կարևորեց Զարեհ Սինանյանը:

Սփյուռքի երիտասարդ դեսպանները ներկայացրին իրենց գործունեությունը համայնքներում, հաջողություններն ու ծրագրի արդյունավետությունը:

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից Հարություն Աթոյանը ներկայացրեց Չիտայի հայ համայնքում կատարած աշխատանքները։ Իր և համայնքի այլ ակտիվիստների ջանքերով Չիտայում ստեղծվել և գործում է հայկական կրթամշակութային կենտրոն, որտեղ հաճախող շուրջ 60 մեր հայրենակիցներ սովորում են հայերեն, ուսումնասիրում հայ մշակույթը և զբաղվում «սամբո» մարզաձևով։

«Այս ծրագիրն ինձ մեծ վստահություն և ուժ է տվել, նոր գիտելիքներ և հմտություններ փոխանցել: Այդ ամենն ինձ մեծապես օգնում է կենտրոնի աշխատանքների կազմակերպման հարցում»,-նշեց Հարություն Աթոյանը:

Գերմանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Մարի Հունանյանը խոսեց իր գործունեության մասին։ Ծրագրի շրջանակներում այցելելով տարբեր քաղաքներ՝ Մարին ծանոթանում է Գերմանիայի հայ համայնքի խնդիրներին, պարզում համայնքում ապրողների հետաքրքրությունների շրջանակները:

Մարին ընդգծեց, որ գերմանահայ համայնքում առկա խնդիրներից են հայոց լեզվի իմացությունը, իրենց հայրենիքի պատմության և ներկայի հիմնավոր ուսումնասիրման բացակայությունը: Նա նշեց, որ տեղի հայ երիտասարդները մեծ ցանկություն են հայտնում անմիջականորեն առնչվելու և ծանոթանալու Հայաստանի և այնտեղ ապրող իրենց հայրենակիցների հետ:

Հանդիպման ավարտին Սփյուռքի երիտասարդ դեսպանները պատրաստակամություն հայտնեցին ծրագրի ավարտից հետո ևս կապի մեջ լինել գրասենյակի հետ և շնորհակալություն հայտնեցին գրասենյակի կողմից հետևողական աշխատանքի և ծրագրին մասնակցելու հնարավորության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում