Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոր ուսումնական տարվանից Վրաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է «Ճանապարհային նշաններ ու անվտանգ երթևեկություն» առարկան։
Այդ նպատակով ստեղծվել է համապատասխան դասագիրք, և Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի աջակցությամբ աշխատանքներ են տարվել համապատասխան մասնագետների պատրաստման ուղղությամբ։
Այսօր այդ 200 մասնագետներին կրթության նախարարության կողմից կշնորհվեն վկայականներ։
Հիշեցնենք, որ նոր ուսումնական տարվանից վրացական դպրոցներում դասավանդվելու են նաև թուրքերեն ու իտալերեն։









































