Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ 44-օրյա պատերազմից հետո կարելի էր ենթադրել, որ զարգացումները տանում են այնտեղ, որ ՀՀ-ն պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․Վարչապետի ելույթը պարզ դարձրեց այն, ինչ կարող էինք ենթադրել զարգացումներից: Համոզվեցինք՝ բանակցային գործընթացը գնում է՝ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի տարածքում»:
Նավասարդյանը գտնում է, որ պետք է արցախահայության անվտանգության և իրավունքի մասին մտածել, իսկ թե ինչ կարգավիճակ կունենա Արցախը՝ դառնում է երկրորդական․ «Կարգավիճակի իջեցված նշաձող ասելով՝ Փաշինյանը նկատի ուներ՝ Արցախի ապագան Ադրբեջանի կազմում: Արցախի ապագան կախված է Հայաստան-Ադրբեջան մակարդակով բանակցություններից»: