Կիրակի օրը Ֆիլիպիններում մոլեգնած «Ագատոն» արեւադարձային փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել Է 58-ի: Այդ մասին, հաղորդել Է Ֆիլիպինների Աղետների ռիսկերի նվազեցման եւ հետեւանքների վերացման ազգային խորհուրդը (NDRRMC):
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել Էին 14 զոհվածի մասին:
Խորհրդի տվյալներով՝ եւս յոթ մարդ անհետ կորել Է, տուժել Է ութը: Տարերքն ընդգրկել Է երկրի 26 նահանգների ավելի քան 580 հազար բնակիչների եւ 42 հազարից ավելի բնակիչների հարկադրել Է լքել իրենց տները:
Փոթորկի հետեւանքով առաջացել են սողանքներ, հեղեղումներ՝ մի շարք շրջաններում, մի քանի կամուրջների ու ճանապարհների ավերում: Հայտարարության համաձայն, ապրիլի 12-ին «Ագատոն»-ն ուժը կորցրել Է մինչեւ արեւադարձային անկման մակարդակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:









































