«Առաջին լրատվական»-ը տնտեսագետ Կարեն Մարտիրոսյանի հետ քննարկել է ռուս-ուկրաինական ճգնաժամի մարտահրավերները հնարավորությունների վերածելու ելքերը և լուծումները:
Տնտեսագետի կարծիքով՝ այս ճգնաժամի հետևանքով կանխատեսումները վատթարացան, ճգնաժամը ավելի կխորանա․«Այսօրվա մարտահրավերների պայմաններում պետք է մտածել մի փոքր այլ կերպ: Մեր տնտեսության արտադրական կոոպերացիայի համար հնարավորություններ են ստեղծվում»: Հայաստանը բարդ մարտահրավերների առջև է և տնտեսագետը առաջարկում է մեր տնտեսության մեջ ներառել տնտեսական դիվանագիտության հստակ ռազմավարություն: