ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում օգոստոսի 22-ի դրությամբ գրանցվել է 1678 պատանի: Կենտրոնից «Առաջին լրատվականին» հայտնեցին, որ ուսուցումը սկսվելու է սեպտեմբերի 1-ին, սակայն դրանից հետո էլ ցանկացողները կկարողանան գրանցվել:
Ներկայում գրանցվածների մեծ մասը 14-15 տարեկան պատանիներ են, 12 տարեկանները 15% են, 16, 17 և 18 տարեկանները համապատասխանաբար՝ 13%, 8% և 5%:
Գրանցված պատանիների գերակշռող մասը՝ 63%-ը, տղաներ են, իսկ 37%-ն՝ աղջիկներ:









































