Ուկրաինայի և Աֆղանստանի շուրջ իրադրությունը ստիպում է Մերձավոր Արևելքի երկրներին ԱՄՆ աջակցությանն այլընտրանք փնտրել: Այս մասին Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Աֆղանստանում ԱՄՆ պարտությունից հետո և հատկապես Ուկրաինայի շուրջ իրադարձությունների ֆոնին ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չեն կարող որևէ կերպ ազդել միջազգային իրադրության վրա: Այդ իսկ պատճառով տարածաշրջանի երկրները փնտրում են նոր միավորումներ՝ որպես այլընտրանք ամերիկյան կողմի աջակցության»,- հայտարարել է Ասադը:











































