Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեսակապի միջոցով ելույթ ունենալով Ֆրանսիայի խորհրդարանի առաջ, կոչ է արել ֆրանսիական ընկերություններին լքել Ռուսաստանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Աշխարհը պետք է աջակցի մեզ ագրեսորի դեմ պատժամիջոցների միջոցով: Ամեն շաբաթ պատժամիջոցների նոր փաթեթ: Ֆրանսիական ընկերությունները պետք է լքեն ռուսական շուկան, Renault, Auchan, Leroy Merlin և մյուս ընկերությունները պետք է դադարեն լինել ռուսական ռազմական մեքենային հովանավորները»,- հայտարարել է Զելենսկին:









































