Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանը կոչ Է արել՝ միավորել ջանքերը Ուկրաինայի իրադրության ֆոնին համաշխարհային պարենային ճգնաժամ թույլ չտալու նպատակովը:
«Մենք պետք Է շատ լուրջ քննարկենք պարենային անվտանգության հարցը: Մենք գիտենք արտադրության ծավալը, մասնավորապես, հացահատիկինը՝ Ուկրաինայում եւ Ռուսաստանում: Եվ մենք տեսնում ենք պատերազմի հետեւանքները՝ բերքը հավաքելու անհնարինությունը, պահպանելու անհնարինությունը, արտահանելու անհնարինությունը:
Պատժամիջոցները չեն հանգեցնում համաշխարհային պարենային անվտանգության համակարգի մեծ դիսֆունկցիայի, այլ պատերազմը: Որովհետեւ պարենային ոչ մի պատժամիջոց չկա»,- լե Դրիանը լրագրողներին ասել Է ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարների բրյուսելյան գագաթնաժողովից առաջ: Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծել Է, որ այսօրվա իրադրությունը «վաղը կհանգեցնի սովի ռիսկի»:
«Ուստի մենք պետք Է արագորեն ուշադրության առնենք այդ նոր իրավիճակը: Ոչ միայն մենք, եվրոպացիները, միավորելով մեր ջանքերը, այլեւ մենք միջազգային գործակալության եւ մեր բոլոր գործընկերների հետ, ներառյալ ոչ առեւտրային կազմակերպությունները»,-նշել Է նա, ընդգծելով, որ հարկավոր Է խուսափել համաշխարհային պարենային ճգնաժամից, «որը կարող Է մեծ լինել»՝ հակամարտության հետ միասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:









































