Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Պատերազմի օրերին եղել է, բայց այս պահին Արցախի պաշտոնյաների կողմից նմանատիպ արարք չի կատարվել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ուսումնասիրություններ է կատարել արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տարածված այն տեղեկությունների իսկությունը պարզելու ուղղությամբ, համաձայն որոնց անվտանգությունից ելնելով որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։ ԱԱԾ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սույն թվականի մարտ ամսվա սկզբներից առ այսօր բարձրաստիճան որևէ պաշտոնատար անձ անվտանգային նկատառումներից ելնելով ժամանակավոր կամ երկարատև բնակության համար ընտանիքը Հայաստանի Հանրապետություն չի տեղափոխել: Պարզվել են բացառիկ մի քանի դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներից մեկը ՀՀ էր մեկնել ուսման, մեկ ուրիշը՝ բուժման, մեկ այլ դեպքում աշխատանքային գործուղման նպատակով, սակայն դրանք որևէ առնչություն չեն ունեցել Արցախի շուրջ ձևավորված լարվածության հետ:

Ավելի վաղ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը Արցախի խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ դեռ 2016-ի պատերազմական գործողություններից հետո ԱՀ մի շարք «կարող» քաղաքացիներ իրենց որդիներին հանել են Արցախի զինկոմիսարիատների հաշվառումից և տեղափոխել հաշվառման ՀՀ տարբեր զինկոմիսարիատներ, իսկ իրենք շարունակել են ապրել Արցախում և բարձր պաշտոններ զբաղեցնել։

Սեյրան Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր ելույթում ասածները հիմնավոր են, ինքը հենց այնպես երբեք չի խոսում։ Այդ պաշտոնյաների ցուցակը հիմա էլ կա, իսկ հիմա այս հարցը բարձրացրել են, որ հետագայում արատավոր երևույթներ չլինեն։

«Իմ հայտարարությունը եղել է այն տրամաբանության մեջ, որ մինչև 2016 թվականը և դրանից հետո մինչև 2020-ի պատերազմն ինչպիսի պրոցեսներ են տեղի ունեցել։ Այս պատերազմի արդյունքներից, ելքից և Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքների ֆոնի վրա, իհարկե, Արցախի ԱԱԾ-ն ճիշտ է արել, որ նմանատիպ ուսումնասիրություն է կատարել և հրապարակային հայտարարել, քանի որ հնչել են այնպիսի տեսակետներ, որ գազի անջատման, ինչպես նաև սահմանային սադրանքների հետևանքով որոշ պաշտոնյաներ իրենց ընտանիքներին տեղափոխել են։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կոնկրետ դրա հետ կապված որևէ այդպիսի դեպք չի եղել, այսինքն՝ այս պահին Արցախի պաշտոնյաների կողմից նմանատիպ արարք չի կատարվել»,-ասաց Հայրապետյանը։

Պատգամավորի խոսքով՝ եթե կատարվեր,  դա շատ բացասական կանդրադառնար  հասարակության վրա, քանի որ ցանկացած պաշտոնյա իր անձնական վարքով պետք է օրինակ ծառայի հասարակությանը։

«Եթե հայրենիքը՝ Արցախի Հանրապետությունը, դժվարության մեջ է, միանշանակ պետք է բոլորն ապրեն, պայքարեն իրենց ընտանիքների հետ միասին։ Եվ հիմա ԱԱԾ հայտարարությունը ինչ-որ տեղ պատասխան էր այսպիսի շահարկումներին։ Եթե ԱԱԾ-ն ուսումանսիրել է  և որևէ դեպք չի հայտնաբերել, բացառությամբ բուժման, գործուղման կամ ուսման հետ կապված տեղափոխվածներին, ես չեմ կարող որևէ բան ավելացնել այս հաղորդագրությանը։ Բացի այդ, ԱԱԾ-ն հայտնել է, որ նաև բաց է եղել կարծիքների և հաղորդումների համար, որոնք տեղյակ են, որ կան նմանատիպ պաշտոնյաներ, կարող էին դիմել», հավելեց նա։

Հայրապետյանը նշեց, որ իր անձնական օրինակով կարող է ասել, այսօր իր ընտանիքը, նաև այն մարդիկ, որոնց հետ  ինքը կապված է ընկերական, նաև կուսակցական կապերով, Արցախից չեն ուզում տեղափոխվել։

«Ես իմ շրջապատում որևէ նման միտում չեմ տեսնում, և այն մարդիկ, կարևոր չէ, պաշտոնյա են, թե ոչ, եթե նմանատիպ վերաբերմունք են ցուցաբերում կամ կարծիք են հայտնում, փորձում ենք կանխել այս կամ այն ձևով»,-ասաց նա։ ՀՊատգամավորի խոսքով՝ մենք պետք է ապահովենք համապատասխան անվտանգային համակարգ, որպեսզի մարդիկ ոչ թե ինքնազոհողության գնան Արցախում ապրելով, այլ բարգավաճեն․«Մենք սա պետք է անենք Հայաստանի իշխանությունների հետ։ Հայաստանի ժողովուրդը միշտ պատրաստակամ է եղել, մասնակցել է, ամեն կերպ աջակցել, մենք հասկանում ենք, որ նաև Հայաստանի իշխանությունները պետք է ցուցաբերեն քաղաքական կամք և մշտապես լինեն Արցախի կողքին, որովհետև մեր ձայնը միայն քիչ է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում