Ի հայտ են եկել քաղաքական դալալներ, որոնք Հայաստանը հարմար գնով կարող են ծախել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր վրդովմունքն հայտնեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը՝ հավելելով, որ այդ քաղաքական հոսանքը հայերի ապագան պատկերացնում է Կրասնոդարի մարզում:
Նահապետյանի կարծիքով՝ օղակը մեր շուրջ սեղմվել է, պետք է արագ հասկանալ՝ կա՞ չեզոք մնալու տարբերակ․ «Պետք է մոբիլիզացնել երկիրը, տեսնել՝ որքան է հնարավոր չեզոք մնալ»:









































