Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Մարգարիտա Սիմոնյանն ու Սարիկ Անդրեասյանն ուզում են, որ Հայաստանն անպայման հայտնվի «իզգոյ» պետությունների կողքին

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմն ընթանում է ոչ միայն ռազմական գործողությունների տեսքով, այլև քարոզչական տիրույթում։ Ոչ մեկ անգամ ենք այս օրերի ընթացքում տեսել, թե ինչպես է աշխատում ռուսական պրոպագանդան։ Ռուսաստանի իշխանությունների քաղաքականությունն արդարացնող հաղորդումներ, թոք-շոուներ, վերլուծական նյութեր, գրառումներ՝ տեսնում ենք  թե՛ Հայաստանում լայն տարածքում ունեցող ռուսական լրատվամիջոցներում և թե՛ սոցիալական ցանցերում։

Պատերազմի սկզբից Հայաստանում տարածված է մի թեզ, թե Ուկրաինան Ադրբեջանին 2020 թվականի պատերազմի շաբաթ ֆոսֆորային ռումբեր է  մատակարարել, հետևաբար և մենք պետք է այժմ  համապատասխան վերաբերմունքն ունենանք ու ոչ մի դեպքում Ուկրաինային չսատարենք, հատկապես որ մյուս կողմում էլ մեր դարավոր ռազմավարական «դաշնակիցն է»։ Այդ  թեզը սատարողները բնականաբար չեն հիշատակում այն փաստը, որ  Ադրբեջանին գրեթե 6 միլիարդի զենք է մատակարարել հենց այդ նույն Ռուսաստանը, իսկ Ուկրաինայի կողմից ֆոսֆորային ռումբ մատակարարելու մասին տեղեկությունները հաստատված չեն։ Ավելին՝ ի պատասխան հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի հայտնի գրառման, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել էր Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր մատակարարելու տեղեկությունը՝ ընդգծելով, որ Կիևը նման քայլի երբեք չի գնացել։ Նախագահի մակարդակով պաշտոնական հերքումը սակայն հայտնի պրոպագանդիստներին չի բավարարել։ Նույն Սարիկ Անդրեասյանն ու ոչ անհայտ Մարգարիտա Սիմոնյանը հիմա  էլ  Հայաստանին ու հայ ժողովրդին վատություն անելու այլ տարբերակ են գտել։ Համացանցը ողողել են իրականության հետ աղերս չունեցող  «Z» տարբերանշանով  տեսանյութով՝ ներկայացնելով, թե Հայաստանը սատարում է Ռուսաստանին։ Քարոզիչներին կարծես թե չի բավարարում Հայաստանի չեզոքություն այս օրերին, այն փաստը, որ  պաշտոնապես հայտարարվեց, որ Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելու հարց մեր օրակարգում չկա և այն որ ՄԱԿ-ում մեր պատվիրակությունը ձեռնպահ քվեարկեց ռուսական զորքերը Ուկրաինայից դուրս բերելու մասին բանաձևին։ Մարգարիտա Սիմոնյանն ու Սարիկ Անդրեասյանն ուզում են, որ Հայաստանը հայտնվի «իզգոյ» պետությունների կողքին, ինչու ոչ՝ հետ չմնա Ռուսաստանից ու ենթարկվի արևմտյան պատժամիջոցներին։  Այլ բացատրություն  նրանց սադրանքին փնտրել հնարավոր չէ։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝  քարոզիչների այս քայլը բացատրելի է․ «Այն միջազգային մեկուսացումը, որի մեջ հայտնվել է Ռուսաստանը՝ անպատկերացնելի է, պատմականորեն աննախադեպ։ Եվ միանգամայն հասկանալի է Ռուսաստանի ցանկությունը՝ ճեղքել միջազգային մեկուսացումը՝ համենայնդեպս փորձելով  նման տրամադրություններ ձևավորել այնպիսի երկրներում, որոնք հասանելի են իրենց համար։ Ցավոք սրտի՝  այդպիսին դիտարկվում է նաև Հայաստանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ ներկայացված հոլովակը ավելի շատ մոնտաժվածի տպավորություն էր թողնում․«Կամ էլ գիշերով շատ արագ  ինչ-որ բան էին բեմականացրել ու թողել փախել, որ դրա վիդեոն տարածեն։ Պատերազմի առաջին օրերին էլ Կիևյան կամրջից վերցրել ինչ-որ զզվելի փալաս էին կախել, շուտ նկարել ու հավաքել փախել։ Այստեղ անելիք ունի ոստիկանությունը, որ նման հանրային կամ խորհրդանշական  վայրերում նման նկարահանումներ  բացառի, որովհետև Հայաստանը դրա վերաբերյալ ունի պաշտոնական դիրքորոշում։ Բացի դրանից՝ ինչ-որ լածիրակներ Պուտինի այդ հանցագործությանն  աջակցող  ակցիայի անոնս են տարածում։ Դրանք պարզապես կապիկներ են, ուրիշ ոչ մի բան։ Հասկանալի է, որ դա Ռուսաստանի ուղղակի ազդեցության արդյունք է, դրանք պրոքսիներն են, որոնք փորձում են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում կա նման տրամադրություն, բայց իրականում նման տրամադրություն չկա։ Նույնիսկ  Հայաստան եկած ռուսների մեջ չկա նման տրամադրություն։ Նման տրամադրություն կա միայն Կրեմլի հանցագործների ու նրանց լափամանից օգտվող մի քանի ստահակների մոտ, որոնք փորձանք են բերում մեր  երկրի գլխին»։

Ի դեպ՝ Մարգարիտա Սիմոնյանի հրապարակած տեսանյութն այժմ ստուգվում է։ Ամենայն հավանականությամբ՝ առաջիկայում կտարածվի դրա մոնտաժված լինելու մասին տեղեկություն։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում