Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

«Արվեստի կառավարում» ծրագրի մասնակիցներին գիտելիքները կիրառելու հարթակներ կտրամադրվեն

«Արվեստի կառավարում» ծրագիրը ուսանողներին հնարավորություն կտա վարպետության դասեր անցնել բարձրակարգ մասնագետների մոտ և ձեռք բերած գիտելիքները կիրառել գործնականում՝ համագործակցելով պետական մի շարք թատերահամերգային կազմակերպությունների հետ:

Ծրագիրը, որի մասնակիցները կմշակեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ների կառավարման ռազմավարությունը, կառուցվածքային բարեփոխումների ծրագիրը և այլն, մեկնարկեց մարտի 4-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը վստահեցրեց՝ ծրագիրն աննախադեպ է, գուցե ինչ-որ առումով ուշացած: «Առաջին անգամ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի արվեստի կառավարման ոլորտի ուսանողներին փորձելու ենք գործնականում ընդգրկել պետական կառավարման համակարգում: Շատ կարևոր է, որ տեսական գիտելիքները, որոնք ուսանողները ստանում են սովորելու տարիներին, ունենան գործնական զուգակցում: Ինչպես կինոկրթությունը հնարավոր չէ լիարժեք պատկերացնել առանց կցված լինելու արտադրությանը, ինչպես վերականգնողները չեն կարող զուտ տեսական գիտելիքներով դառնալ մասնագետ, այնպես էլ ապագա կառավարիչը չի կարող պրակտիկ կյանքից կտրված, զուտ տեսական գիտելիքներով դառնալ մասնագետ»,-շեշտում է փոխնախարարը ու հավելում, որ կադրային լրջագույն խնդիր կա, քանի որ արվեստի կառավարման ֆակուլտետի ուսանողներն ավարտելուց հետո պարզ չէ, թե ինչով են զբաղվում:

Նրա խոսքով՝ մի մասը գնում է մասնավոր հատված, սակայն երբ որևէ պետական կառույցի տնօրենի ընտրության առաջ են կանգնում, խնդիրների խնդիրը մնում է պրոֆեսիոնալ կառավարիչ գտնելը:

Արա Խզմալյանը հիշեցնում է, որ հաճախ պետական բյուջեից լրացուցիչ գումարներ են ուզում, նշում, որ այս կամ այն բանի պակասորդ կա, բայց վստահ է, որ դեռ լիարժեք չեն լուծել եղած միջոցների օգտագործման հարցը: Որպեսզի կարողանան լրացուցիչ միջոցներ ուզել ՀՀ կառավարությունից, պետք է վստահ լինեն, որ նախարարության տնօրինության տակ եղած միջոցները գրագետ են օգտագործվում:

«Ծրագրի մասնակիցները հյուրընկալվելու են պետական թատերահամերգային կազմակերպություններում, հաղորդակցվելու են մարքեթինգի ու PR լավագույն մասնագետների հետ: Սա տևական գործընթաց է, զուտ վերապատրաստման մեկանգամյա դասընթաց չէ: Եթե մասնակիցները ճանաչեն թատերահամերգային կազմակերպությունների կենցաղը, առօրյան, ներսից տեսնեն ստեղծագործական գործընթացների առանձնահատկությունները, հետագայում կլինեն այդ կառույցների տրամաբանությունը պատկերացնող պրոֆեսիոնալ կառավարիչ: Սա նշանակում է, որ հետո կունենանք ֆինանսական միջոցների, ֆինանսական կառավարման ինքնավարություն, կնվազեցնենք այդ կառույցների կախվածությունը պետական բյուջեից, որովհետև պետական հատկացումը միշտ անբավարար է լինելու: Մեր նպատակն է պետական միջոցներից բացի լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ բացահայտել, դա էլ նշանակում է, որ ֆոնդհայթայթման գրագիտություն պետք է լինի, որ պետք է լինի հովանավորի հետ գրագետ հաղորդակցման ունակություն»,-ընդգծում է փոխնախարարը:

Արա Խզմալյանն ակնկալում է, որ ծրագրին մասնակցող ուսանողները կաջակցեն իրենց սահմանել թատրոնների, համերգասրահների արդյունքային ցուցանիշները, թե ինչ են ակնկալում յուրաքանչյուր թատրոնից, ինչ առաքելություն, դիմագիծ պետք է ունենա յուրաքանչյուր թատրոն, որտեղ են կրկնվում խաղացանկերը, կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը և այլն:

Լավագույն ուսանողները կընդգրկվեն պետական միջոցառումների կազմակերպման մեջ: Այդպես կձևավորվի ապագա տնօրենների ինստիտուտը, բազան, շտեմարանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում