Ուկրաինայի Էներգոդարի քաղաքապետ Դմիտրի Օրլովը հայտնել է, որ գիշերը Զապորոժիեի ատոմակայանի շենքերն ու բլոկները շարունակաբար գնդակոծվել են, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում։ Նրա խոսքով՝ ատոմակայանում կան վիրավորներ։
Ավելի վաղ Օռլովը հայտնել է Էներգոդարի մատույցներում ինտենսիվ մարտերի մասին. ռուսական տանկերը փորձել են ներխուժել քաղաք և հսկողության տակ առնել ատոմակայանը, սակայն բնակիչները փակել են ռուսական ստորաբաժանումների ճանապարհը։ Այս մասին հայտնում են ուկրաինական զլմ-ները։









































