ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։
Ներկայացվել են Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ տարվող աշխատանքները, և մեծապես կարևորվել է Ֆրանսիայի աջակցությունը այդ ուղղությամբ։
Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը բարեկամական խմբերի և միջխորհրդարանական պատվիրակությունների մակարդակում։